Friday, 10 07 2026
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի

Պատերազմի կանոնները

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Վարդան Օսկանյանի դեմ կատարվողը ուղղված է ԲՀԿ դեմ: Խոսքը վերաբերում է Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազության միջնորդությանը, որ ներկայացվել է ԱԺ: «Բարգավաճ Հայաստանը», փաստորեն, վերցնում է այն ձեռնոցը, որ իշխանությունը նետում է Օսկանյանին:

Երբ «Սիվիլիթասի» դեմ հարուցվեց քրեական գործ, ԲՀԿ-ն խուսափում էր այն վերագրել կուսակցության դեմ կատարվող գործողությունների: Իսկ այժմ, երբ փորձում են Վարդան Օսկանյանին էլ մեղադրանք ներկայացնել, կուսակցությունը այն վերցրեց իր վրա: Այստեղ մի կողմից, իհարկե, զորակցության քայլ է, երբ փորձ է արվում գոտեպնդել, աջակցել, թիկունք կանգնել կուսակցին, մյուս կողմից` անշուշտ քաղաքական իրավիճակ, քաղաքական մոտիվ: Օրինակ` «Բարգավաճ Հայաստանը» գուցե իրավիճակը փորձում է ծառայեցնել իր քաղաքական շահի օգտին և ներկայանալ որպես իշխանության հալածած ուժ, այդպիսով լրացուցիչ միավորներ հավաքելով նախագահական ընտրությունների շեմին:

Երևի թե կասկած չկա արդեն, որ այդ ընտրություններում ԲՀԿ-ն կներկայանա սեփական թեկնածուով: Թե ով կլինի թեկնածուն, կոնկրետ այս պահին էական չէ, թեև հավանական է, որ ԲՀԿ-ն հենց Օսկանյանին էլ դարձնի թեկնածու: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այն է, որ կուսակցությունը, փաստորեն, անմիջապես վերցնում է հարվածը իր վրա: Մյուս կողմից` այստեղ, իհարկե, կա նաև այն հանգամանքը, որ այդպիսով «Բարգավաճ Հայաստանը», փաստորեն, է՛լ ավելի է ամրապնդվում ընդդիմադիր դաշտում` որպես այդ դաշտի առաջատար, ինչը նշանակում է, որ իշխող համակարգը, այսպիսով, ըստ էության լիովին ամբողջացնում է քաղաքական դաշտի վրա իր ազդեցությունը և նախագահական ընտրության հարցը երաշխավորված կերպով տեղափոխում զուտ Սերժ Սարգսյան-ԲՀԿ տիրույթ, որից ներս մուտքն արդեն միայն անցագրերով է կամ ծանոթով:

Երբ արձանագրվում է երաշխավորված այսպիսի իրավիճակ, ապա դա կարող է նաև փոխել ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության, հակադրության կամ պայքարի տրամաբանությունը: Մարտ առանց կանոնների տարբերակից կարծես թե որոշակի անցում է կատարվում կանոնավոր պատերազմի ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ-ի միջև: Վարդան Օսկանյանի դեմ կիրառվող գործիքները այդ կանոնավոր պատերազմի գործիքներն են, թեև առաջին հայացքից տպավորությունը հակառակն է, որ իրականում իշխանությունը խաղում է իրեն բնորոշ անկանոն մեթոդներով: Ընդ որում` «պատերազմ» հասկացությունը տվյալ պարագայում ամենևին էլ պատկերավոր չէ, քանի որ ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ Սարգսյան-ԲՀԿ փոխհարաբերությունները հենց այդպիսին են, այսինքն` կողմերը պայմանավորվածության են գալիս ոչ թե միմյանց միջև խաղաղ գոյակցության, այլ հենց միմյանց ոչնչացնելու կանոնների շուրջ: Վարդան Օսկանյանի դեմ կիրառվող գործողություններով Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին, թերևս, փորձում է բերել ավելի շատ հենց իրեն ձեռնտու կանոնների դաշտ: «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, կփորձի դիմադրել, բայց այստեղ պետք է թերևս արձանագրել, որ Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն ունի առավելություն այդ իմաստով: Սակայն նա, իհարկե, չի կարող պարտադրել այն, ինչ բացառապես ինքն է կամենում, քանի որ ըստ էության ոչ միայն «Բարգավաճն» է անզոր ռետինն անվերջ ձգելու հարցում, այլ նաև Սերժ Սարգսյանը: Նրա առավելությունը ԲՀԿ հանդեպ այն է, որ ի տարբերություն Ծառուկյանի, ինքը կարող է մի փոքր ավելի երկար ձգել ռետինը: Հենց երկուստեք սահմանափակ հնարավորություններն են, որ կողմերին ստիպում են չհրաժարվելով միմյանց հաղթելու մտքից` այդուհանդերձ այդ ամենն անել պայմանավորված կանոնների շրջանակում, այսինքն` ի վերջո գալ մի պայմանավորվածության և պայքարել դրա շրջանակում:

Այստեղ էական է այն, որ փաստորեն մնացյալ քաղաքական դաշտը դուրս է մնացել այս ուղեգծից: Մյուս քաղաքական ուժերին այլ բան չի մնում, քան տեղավորվել այդ ամենի մեջ որևէ ձևով և խաղալ այն կանոններով, որը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են թելադրում, կամ դուրս գալ այդ խաղից ընդհանրապես և կամ քաղաքականությամբ չզբաղվել այլևս, կամ էլ փորձել արդեն սեփական խաղը պարտադրել: Բայց գործնականում դա գրեթե անհնար կլինի ներկայիս քաղաքական դաշտի համար, որովհետև ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, փաստորեն, այդ ուժերին ոչ միայն զրկել են սուբյեկտությունից, այլ նաև ըստ էության զրկել են շրջագծից դուրս գալու հնարավորությունից:

Դա էլ, թերևս, պատերազմի պայմանավորված կանոնների շրջանակից է, որովհետև ի վերջո «զոհերն» անխուսափելի են ցանկացած պատերազմում՝ լինի դա պետությունների կամ քաղաքացիական զինված պատերազմ, թե քաղաքական պատերազմ: Միևնույն է, ամեն պատերազմ ըստ իր բնույթի իր զոհերն է պահանջում կամ ենթադրում, այստեղ բնական է, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար անհրաժեշտ է պոտենցիալ զոհերի լայն շրջանակ: Քաղաքական դաշտի մյուս սուբյեկտները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար ունեն հենց այդ նշանակությունը, և այդ ուժերը այսօր երևի թե մտածելու ավելի շատ բան ունեն, քան Վարդան Օսկանյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում