Ինչպե՞ս կարձագանքեին իտալացիները աշխարհի անխուսափելի վերջի մասին հայտարարությանը: Եթե Ապոկալիպսիսին մնար մեկ տարի, ապա իտալացիների 58%-ը կփոխեր կենսակերպը. նրանց մեծ մասը (74%) շրջագայության կուղևորվեր, 60,1%-ը կնվիրվեր ընտանիքին: Այս մասին գրում է La Repubblica-ն:
Վերջին աղետը համապատասխան պահ է` ազատվելու սահմանափակումներից: Այդ դեպքում իտալացիների 27,2%-ը անվերջ կզբաղվեր սեքսով, 21,4%-ը ակնթարթորեն կհեռանար աշխատանքից, իսկ 20,2%-ը կդադարեր հետևել դիետային:
Վերլուծելով տարբեր սեռի ներկայացուցիչների վարքը` հնարավոր է նկատել, որ ճանապարհորդությունից և ընտանիքին նվիրվելուց հետո տղամարդիկ կզբաղվեին սեքսով` 44,2%, իսկ կանայք նախ կթողնեին աշխատանքը (21,9%), այնուհետև կդադարեին հետևել դիետային, որպեսզի ուտեն այն, ինչ ցանկանում են (17,7%): Կանանց միայն 13,5%-ն է սեքսը նշել որպես առաջնահերթություն, որը պետք է ընտրել Երկրի վրա կյանքի վերջին տարում:










































