Friday, 17 07 2026
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն

Ես դեմ եմ ՀԱՊԿ նոր արձանագրությանը. Նիկոլ Փաշինյան. Blog

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը nikolpashinyan.com-ում գրել է.
Կարևո՞ր է արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի համար: Արդյո՞ք այս կազմակերպությունը էական նշանակություն է ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման և Հայաստանի շուրջ հարաբերական կայունության ապահովման գործում:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության շատ թե քիչ օբյեկտիվ գնահատողը չի կարող վերը շարադրված հարցերին դրական պատասխան չտալ: ՀԱՊԿ-ն ինչպես եղել, այնպես էլ տեսանելի ապագայում լինելու է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ և Հայաստանը հենց այս նկատառմամբ է դարձել ռազմաքաղաքական այդ դաշինքի հիմնադիր անդամ: Բայցևայնպես, պետք չէ մոռանալ, թե ինչու է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ, ինչ նպատակ է հետապնդել այդ քայլն անելիս, ինչ նպատակ է հետապնդում որևէ երկիր, անվտանգության որևէ համակարգի մաս կազմելիս: Բոլոր դեպքերում նպատակը նույնն է, և երկրները, պետությունները ռազմաքաղաքական դաշինքներ են կազմում իրենց ինքնիշխանությունը պահպանելու, պաշտպանելու համար:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է դարձել հենց սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և եթե ՀԱՊԿ շրջանակներում մենք մասնակցում են մի պրոցեսի, որ ոչ թե պաշտպանում, այլ նսեմացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կնշանակի, սկսել ենք գործել մեր նպատակին հակառակ: Հենց այսպիսին է «Հավաքական անվտանգության պայմանագրի մասին» կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ ստորագրել է 2011 թվականին, Մոսկվայում, և որը ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայում ներկայացվեց վավերացման: Սեպտեմբերի 13-ին ԱԺ լիագումար նիստում սկսված քննարկումը կիսատ մնաց, հոկտեմբերի 1-ից 4-ը կայանալիք քառօրյայում հարցը դրվելու է քվեարկության, և ընդունվելու դեպքում արձանագրությունը մտնելու է ուժի մեջ: Ինչով է ուրեմն այս փաստաթուղթը նսեմացնում մեր ինքնիշխանությունը:

Արձանագրության հոդված 1-ում ասվում է.«Կողմերը որոշում են ընդունում իրենց տարածքներում Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի (ուժերի) խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդակցությունների (համաձայնեցման) անցկացումից հետո և նրանց պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում»:

Ստացվում է, այսինքն, որ արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը իր տարածքում օտարերկրյա որևէ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղադրելու համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր երկրների՝ Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Բեռառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի համաձայնությունը, կամ ավելի ճիշտ թույլտվությունը: Տվյալ իրավիճակում, սակայն, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ:

Միջազգային պայմանագրերը, արձանագրությունները սովորաբար սկսվում են փաստաթղթում օգտագործված հիմնական հասկացությունների բացատրություններով: Խնդրո առարկա արձանագրության մեջ, սակայն, բացատրված չէ, թե ինչ ասել է ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ: ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում հարց ուղղեցի հիմնական զեկուցող, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, պարզելու համար, թե որտեղ է սահմանված այդ հասկացությունը: Քոչարյանը, սակայն, խոստովանեց, որ նման սահմանում չկա, յուրաքանչյուր առանձին դեպքում բանակցությունների առարկա է, այսինքն՝ բանակցությունների արդյունքում պիտի որոշվի, թե տվյալ օբյեկտը ՀԱՊԿ անդամ երկրները համարու՞մ են ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ, թե չեն համարում: Նաև այս պատճառով հարցը շատ կարևոր է, որովհետև Հայաստանը համագործակցության ծրագրեր ունի ՆԱՏՕ-ի հետ, որի շրջանակներում նույնիսկ զորավարժություններ են անցկացվում մեր տարածքում, և ՆԱՏՕ-ի դրոշով վրանը անգամ, այս պայմանագրի տրամաբանությամբ, կարող է համարվել ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ և այն սեփական տարածքում տեղադրելու համար Հայաստանը ստիպված է լինելու թույլտվություն հայցել ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Բայց խնդիրը շատ ավելի կարևոր կողմ ունի. այս արձանագրության վավերացմամբ ինքներս մեզ զրկում ենք մեր երկու անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմական համագործակցության, մասնավորապես համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունից: ՀԱՊԿ-ն այս պայմանագրի վավերացումից հետո, մեզ կարող է արգելել Իրանի հետ Հայաստանի տարածքում համատեղ զորավարություններ անցկացնել, Վրաստանի մասին էլ չեմ խոսում: Վրացական վաշտը չի կարող Հայաստանի որևէ զորավարժարանում երկու շաբաթ վրան խփել և մասնակցել զորավարժության, որովհետև «ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ» հասկացությունը հստակ սահմանված չէ, և արձանագրության վավերացումից հետո նման վրան խփելու դեմ կարող են առարկել Տաջիկստանն ու Ղրղզստանը, և մենք չենք կարող այդ վրանը խփել քանի դեռ ակռա չէ նրանց համաձայնությունը:

Բայց ամենակարևորը. ստեղծում ենք իրավական բազա, որպեսզի հնարավորություն չունենանք Հայաստանի տարածքում Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղադրել՝ առանց Տաջիկստանի և Ղրղզստանի համաձայնության, և սա այն արդյունքն է, որ Սերժ Սարգսյանը պատրաստել է Հայաստանի համար՝ այս արձանագրությունը ստորագրելիս: Ի վերջո, Ղարաբաղը ֆորմալ առումով Հայաստան չէ, և եթե, օրինակ, Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀԱՊԿ մյուս երկրները ոչ՝ Ղարաբաղի ռազմական օբյեկտներ Հայաստանում կկարողանանք տեղադրել միայն Տաջիկստանի թույլտվությունը ստանալուց հետո, որովհետև կստացվի, որ դա ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի ռազմական օբյեկտ է: Դե յուրե՝ նույն իրավիճակում կարող ենք նաև այսօր հայտնվել, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ սուբյեկտ չէ:

ԱԺ լիագումար նիստում իմ դիտարկումներին ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հակադարձեցին Եվրոմիության օրինակով, պնդելով, թե ԵՄ անդամ երկրներն էլ իրենց ինքնիշխանության մի մասը զիջել են՝ ԵՄ անդամ դառնալով: Եկեք նույնիսկ չխորանանք նման պնդման մանրամասների մեջ, այլ հարցը դիտարկենք փաստերի և փաստարկների տեսանկյունից: Այո, ժամանակակից աշխարհում պատահում են դեպքեր, երբ երկրները իրենց ինքնիշխանության մի մասը զիջում են, ինչ-որ ուրիշ բան ստանալու համար: Ուրեմն, ցանկացած այսօրինակ դրսևորում պետք է գնահատել ըստ այնմ, թե ինչ է տալիս տվյալ երկիրը և ինչ է ստանում: Դիտարկենք ուրեմն, խնդրո առարկա արձանագրությունն այս տեսանկյունից:

Չժխտենք, Հայաստանը այս արձանագրությամբ ինչ-որ բան ստանում է: Եթե օրինակ, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը որոշեն իրենց տարածքներում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ռազմական օբյեկտներ տեղադրել, արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո պիտի թույլտվություն ստանան Հայաստանից: Բայց ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ այդ երկրներում որևէ այլ երկրի ռազմական օբյեկտի տեղադրումը կարող է առնչություն ունենալ Հայաստանի կենսական շահերի հետ: Մեզ ի՞նչ, թե Ղազախստանն ու Ուզբեկստանը ինչ ռազմական օբյեկտ են տեղադրում իրենց տարածքում: Ցավոք Հայաստանը դեռ չի հասել այնպիսի տերության մակարդակի, որ այդօրինակ ռազմաքաղաքական բնույթի կենսական շահեր ունենա Կենտրոնական Ասիայում և ուրեմն առնվազն առաջիկա հարյուրամյակում դա չի կարող մտնել Հայաստանին հետաքրքրող հարցերի մեջ:

Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանին. եթե այդ երկիրը ցանկանա ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի ռազմական օբյեկտ տեղադրել իր տարածքում, պիտի թույլտվություն ստանա Հայաստանից: Բայց հնարավոր չէ պատկերացնել, որ գործնականում կարող է ստեղծվել մի վիճակ, որ Ռուսաստանում կայացվելիք նման որոշումը կարող է ուղղակի առնչություն ունենալ Հայաստանի շահերի հետ: Եթե նույնիսկ առնչություն ունենա, Հայաստանը չի կարող Ռուսաստանին ասել ոչ: Սա է իրողությունը:

Սրան հակառակ, Հայաստանը չի կարող իր տարածքում ԼՂՀ ԶՈւ ռազմական նշանակության օբյեկտ տեղադրել առանց Տաջիկստանի համաձայնության, չի կարող Իրանի, Վրաստանի, ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել առանց Ղրղզստանի թույլտվության: Հիմա եկեք կշեռքի մի նժարին դնենք այն, ինչ Հայաստանը ստանում է այս պայմանագրով, և այն ինչ տալիս է, և փորձենք հասկանալ, թե արդյոք դրան համեմատելի կշիռներ են: Արձանագրությամբ Հայաստանը ստանում է մի գործիք, մի լիազորություն, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում իրեն երբևեէ պետք չի գալու, իսկ այն ինչ տալիս է, պետք է գալու անընդհատ:

Սա մոտավորապես նույնն է, թե որևէ երկրի հետ բանակցենք-բանակցենք, արդյունքում համաձայնվենք, որ մենք իրենց հարյուր հատ տանկ ենք տալիս, իրենք մեզ՝ նույն գնի սուզանավ: Լավ սուզանավ, մեծ սուզանավ: Սուզանավն, իհարկե, լավ բան է, բայց Արփաչայի կամ Սևանի ջրերը հազիվ թե նրան մանևրելու և Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու հնարավորություն տան:

Ես դեմ եմ քվեարկելու Սերժ Սարգսյանի ստորագրած «Հավաքական անվտանգության պայմանագրի մասին» կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությանը, չնայած բարձր եմ գնահատում ՀԱՊԿ դերը Հայաստանի շուրջ հարաբերական կայունության ապահովման գործում: Բայց հիմա վավերացնել այս արձանագրությունը, կնշանակի դանդաղ գործողության ռումբ դնել տարածաշրջանի կայունության հեռանկարի, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության տակ: Որովհետև առանց այս արձանագրության վավերացման Հայաստանը պահպանում է Ռուսաստանի հետ արժանապատիվ գործընկեր լինելու հնարավորությունը, իսկ վավերացման դեպքում կորցնում է նույնիսկ ֆորպոստի կարգավիճակը, վերածվելով հասկանալի չէ, թե ինչի: Շատերն ասում են, թե Հայաստանն ըստ նույն արձանագրության, ցանկացած պահի կարող է դուրս գալ դրանից: Այո, իհարկե. ցանկացած ամուսնացող գիտի, որ իրավունք ունի ցանկացած պահին ամուսանալուծվել: Բայց մի բան է չամուսնացածը և բոլորովին ուրիշ բան ամուսնալուծվածը: Ամուսնացողը պետք իրեն երջանիկ զգա ընտանիքում և ոչ թե ձեռքով-ոտքով թակարդն ընկած: Վերջին տարբերակում ընտրությունը պարզ է. կամ համակերպվել ստրուկի կարգավիճակին, կամ ամուսնալուծվել՝ սկանդալների, ծեծուջարդի կամ ավելի ծանր իրավիճակների զուգակցմամբ:

Եվ ի դեպ, բոլոր նրանք, ովքեր հարցը կդիտարկեն ռուսամետության կամ արևմտամետության համատեքստում, խայտառակ սխալ գործած կլինեն: Որովհետև խնդիրն ունի ընդամենը մեկ համատեքստ՝ Հայաստանի ինքնիշխանության համատեքստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում