Friday, 17 07 2026
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն

ԲՀԿ-ն` գիլյոտինի տակ. մամուլ

Երբ սեպտեմբերի 25-ի թերթում «Հրապարակ»-ը տպագրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Ազգային ժողով` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, ով «չալարեց»` հերքեց: Բոլոր քաղաքական ուժերը, պատասխանատուները, ԱԺ ղեկավարությունը, ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանը, անգամ դատախազությունը ասացին` նման բան չկա և չի կարող լինել: Իսկ միջնորդությունն այդ ժամանակ որոշ կաբինետներում գրվում էր: Օղակը սեղմվում էր ՀՀ նախկին արտգործնախարարի պարանոցին: Մի կողմից միջնորդագիրն էին պատրաստում, մյուս կողմից` ամեն ինչ անում, որ դա գերգաղտնի մնա և անսպասելի հարվածով իջնի զոհի գլխին: Իրավապահ աշխարհում սրան կոչում են «նախաքննության շահ»: Նորմալ մարդկային լեզվով սա քաղաքական հաշվեհարդար է` անսպասելիության և հանկարծակիության էլեմենտների պահպանմամբ, որ զոհը չհասցնի պաշտպանական միջոցառումներ իրականացնել:

«Ինչո՞ւ հենց Վարդան Օսկանյանը, ով հաստատապես մեր օրերի ամենածանր հանցագործը չէ և առավել ևս` արժանի չէ նման ճակատագրի: Տարբեր կարծիքներ կհնչեն այս առումով, տարբեր վարկածներ: Ես կարծում եմ, որ «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» ասույթը մեզանում ամենագործուններից է: Մի ողջ հասարակության, քաղաքական տարբեր ուժերի և գործիչների ուղղված այս դասը շատերն աչքի առաջ կունենան և հետևություններ կանեն: Կհասկանան, որ ոչ ոք մեզանում պաշտպանված չէ: Որ քաղաքական քննադատությունն անպատժելի չէ: Որ քաղաքական ճամբար փոխելն անվտանգ չէ: Անշուշտ, Վարդան Օսկանյանին չեն ձերբակալի և բանտ չեն նստեցնի, բայց կզրկեն քաղաքական հեռանկարից և կսահմանափակեն գործունեության ազատությունը: Իսկ ԲՀԿ-ին ցույց կտան, որ բանակցությունները տևում են մինչև որոշակի սահման, դրանից անդին գիլյոտինն է»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում