Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Կոնգրեսի ամենավերջին փամփուշտը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Ազգային ժողովին առաջարկում է 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ ներկայացրեց ԱԺ այդ որոշման նախագիծը, որն առաջիկա օրերին խորհրդարանում պետք է դրվի շրջանառության մեջ:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով, այդ նոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Մարտի 1-ի 10 սպանությունների, հարյուրավոր անձանց հրազենային և այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները: Հանձնաժողովը նաև պետք է ուսումնասիրի այդ դեպքերին պետական կառույցների և պաշտոնյաների ունեցած առնչությունը, գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության կատարած միջոցառումների ու գործողությունների օրինականությունը: Գ. Ջհանգիրյանը հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը բացատրեց այն հանգամանքով, որ նախաքննական մարմինն ամեն ինչ արել է ոչ թե այդ դեպքերը բացահայտելու, այլ թաքցնելու համար: Բացի այդ, նա հիշատակեց նաև այդ դեպքերի բացահայտման առնչությամբ ԵԽԽՎ ընդունած բանաձևերի պահանջները:

Նախ շատ տրամաբանական է, որ ՀԱԿ-ը նման նախաձեռնությամբ է հանդես եկել: ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի առաջնորդած շարժումը ճնշելու նպատակով այն ժամանակվա իշխանությունները իրականացրեցին Մարտի 1-ի դեպքերը: Եվ բնական է՝ ՀԱԿ-ը խորհրդարան գալով՝ պետք է նման նախաձեռնությամբ հանդես գար: Սակայն արդեն կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ի այդ նախաձեռնությունը իրականություն չի դառնա, քանի որ այդ խմբակցությունն ընդամենը 7 պատգամավոր ունի: Եթե նույնիսկ ԱԺ մի քանի խմբակցություն էլ միանա ՀԱԿ-ին, միևնույն է, նախագիծը չի ընդունվի: Այն մերժվելու է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում և չի մտնելու լիագումար նիստերի օրակարգ: Եթե անգամ ինչ-որ հրաշքով այն ներառվի ԱԺ օրակարգում ու ԱԺ-ում քննարկվի, ապա կտապալվի, որովհետև դրան դեմ կքվեարկեն կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Այդ դեպքում ինչո՞ւ է նման նախաձեռնությամբ հանդես գալիս ՀԱԿ-ը՝ հասկանալով, որ այն դատապարտված է ձախողման: «Ուզում եք ասել, որ ես այնքան իրականությունից կտրված եմ, որ շատ համոզվա՞ծ եմ: Ես էլ կարծում եմ, որ շատ դժվար կլինի այսպիսի հանձնաժողովի ստեղծման գաղափարը մերժելը: Առնվազն 10 սպանություն է կատարվել հարյուրավոր ոստիկանների, հազարավոր զինծառայողների ներկայությամբ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Նրա փոխանցմամբ, այս նախաձեռնությունը յուրօրինակ փորձություն է լինելու՝ պարզելու համար, թե իրականում որ ուժերն են ցանկանում Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը: Տրամաբանական հարց է առաջանում. արդյոք միայն այդ դեպքերի բացահայտո՞ւմն է հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության նպատակը և մի՞թե այս քայլը քաղաքական այլ նպատակներ չի հետապնդում: Այս խնդիրը հասկանալու համար անհրաժեշտ է մի քանի հանգամանքներ վերհիշել: Նախ՝ Մարտի 1-ի գործով ստեղծված Փաստահավաք խումբը հրապարակել էր մի փաստաթուղթ, որի համաձայն մի շարք գործարար պաշտոնյաներ ՊՆ պահեստից ստացել են ավելի քան 900 զինվորական համազգեստ: Հրապարակված ցանկի համաձայն այդ համազգեստները բաժանվել են այդ օլիգարխների անձնական թիկնապահներին, որոնք էլ, ենթադրվում է, մասնակցել են Մարտի 1-ի իրադարձություններին: Ամենաշատ՝ ավելի քան 300 համազգեստ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո դժվար է ասել ՀԱԿ-ի հետ հարաբերությունները որքան են ազդել ԲՀԿ-ի՝ կոալիցիային չմիանալու որոշման վրա: Չի բացառվում, որ այդ նախաձեռնության արդյունքում Կոնգրեսը ցանկանում է հստակեցնել ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունները: Սա հավանաբար նախագահական ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի ամրությունը ստուգելու վերջին քննությունն է:

Իսկ ԱԺ-ում ընդգրկված 36 ԲՀԿ-ական պատգամավորները արդյոք կողմ կքվեարկե՞ն ՀԱԿ-ի նախաձեռնությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք դեռ չեն ստացել պաշտոնական առաջարկությունը և չեն քննարկել: Նա նաև հավելեց, թե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը մշտապես կողմ են եղել այդ դեպքերի բացահայտմանը: «Նրանք միշտ էլ ասել են, թե կողմ են, որ բացահայտվի, բայց բացահայտելու համար ոչինչ չեն արել: Եթե կողմ են, թող կանչեն Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին, ով այսօր ԲՀԿ խմբակցության անդամն է, և հարցնեն, թե ինչու տվեց Մարտի 1-ի ապօրինի հրամանները, և ինչպես եղավ, որ 10 հոգի մահացան: Թող հարց տան, թե Տիգրան Աբգարյանն ինչպես մահացավ Լեո-Պարոնյան խաչմերուկում: Գրիգորյանի պատասխանները թող հանրությանը ներկայացնեն, եթե կողմ են բացահայտմանը: Եվ այդ հարցերի պատասխանները չստանալով հանդերձ` ինչպես պատահեց, որ Գրիգոր Գրիգորյանը և Վարդան Օսկանյանը դարձան իրենց խմբակցության պատգամավորները»,- հակադարձեց Մարտի 1-ի գործով ստեղծված Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Ամեն դեպքում այս նախաձեռնության շրջանակներում ԲՀԿ-ին առաջիկայում որոշակի փորձություն է սպասվում: Նախ պետք է սպասել, թե այս կուսակցությունն ինչ պատասխան կտա այդ հանձնաժողովի ստեղծման գաղափարին: Եթե մերժելու է, ապա, ինչ բացատրություն է տալու դրա համար: Չի կարող ասել, թե չի ուզում, որ բացահայտվեն Մարտի 1-ի իրադարձությունները: Չի բացառվում նաև, որ ԲՀԿ-ում որոշեն ընդառաջել ՀԱԿ-ի նախագծին՝ քաջ հասկանալով, որ միևնույն է, ՀՀԿ-ն այն կտապալի: Սակայն այդպիսով «պարզերես» կլինեն իրենք: Եվ արդեն իրավունք կունենան հայտարարելու, թե իրենք ամեն ինչ արել են բացահայտելու համար և չբացահայտման ողջ մեղքը կբարդեն ՀՀԿ վրա: Եվ անկախ ԲՀԿ դիրքորոշումից` դժվար թե ՀԱԿ նախաձեռնությունը խորհրդարանում իրականություն դառնա, և Գագիկ Ծառուկյանի ստացած զինվորական համազգեստների հարցը քննարկման առարկա դառնա: Բայց՝ առայժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում