Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անսպասելիորեն Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիին հրավիրել է այցելել Թուրքիա: Այս մասին թուրքական թերթին հայտնել է Իրաքի լիազոր շրջանակներում եղած բարձրաստիճան աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ դեռ հայտնի չէ, թե արդյոք Մալիքին ընդունե՞լ է Էրդողանի հրավերը: Վերջին ամիսներին թուրք-իրաքյան հարաբերություններում լուրջ լարվածություն է տիրում: Դրա պատճառները երկուսն են. Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից նավթ և գազ ստանալու Թուրքիայի փորձերը և Իրաքում մահվան դատապարտված փոխնախագահ Թարըք Ալ-Հաշիմիին քաղաքական ապաստան տալը:







































