Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

Ատկատ կամ հետատու. Blog

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրել է.
Ատկատների մասին վերջին խորհրդակցությունից հետո, մեր քաղաքական մշակույթում տրագիկոմեդիայի ժանրը հասավ իր գագաթնակետին: Շարժվելով ժանրի կանոններով, ներկայացնեմ երևակայական մի հարցազրույց՝ «ատկատի դեմ պայքարի» ժանրից:

Լրագրող– Պրն վարչապետ, ինչպե՞ս է ընթանում ատկատների դեմ պայքարը:

Վարչապետ– Գիտեք, մենք մշակել ենք ատկատների դեմ պայքարի ռազմավարական ծրագիր, համաձայն որի Թաիրով գյուղը պետք է դարձնենք ատկատների դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն: Այս առումով ռազմավարական ծրագիրն արդեն մշակված է: Շուտով պատրաստ կլինեն նաև ռազմավարական ծրագրի հայեցակարգային դրույթները, որոնք հանրության ը կներկայացվեն ստրատեգիական առաջնահերթությունների հետ համադրելուց հետո: Այնպես որ, մենք աշխատում ենք:

Լրագրող– Իսկ ինչպե՞ս եք Թաիրովը դարձնելու ատկատի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն:

Վարչապետ– Գիտեք, մենք համաշխարհային բանկի հետ պայմանավորվել ենք մոտ 10 միլիոն դոլարի ներդրում կատարել: Եվ միանգամից ասեմ, որ այս տենդերը շահել է իմ բարեկամը, որպեսզի ոչ մի չարանենգ օլիգարխ չփորձի միջոցները յուրացնել: Այնպես որ, ներդրումները գտնվում են հուսալի ձեռքերում: Աշխատանքները կատարվում են:

Լրագրող– Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ:

Վարչապետ– Գիտեք, օրինակ Թաիրովում կառուցվելու է մեծ ձկնաբուծարան: Եվ այդ օրվանից իրավապահ մարմինները, կառավարության անդամները և ես պետք է սովորենք ձուկը գլխից բռնել: Մինչև հիմա մենք պոչից էինք փորձում և ձկները պլստում էին: Իսկ ատկատների դեմ մենք իրականում վաղուց էինք պայքարում: Հիշում եք, ես ոչ վաղ անցյալում բացատրեցի, թե կովերին ինչպե՞ս պետք է կթել, այն ժամանակ ոչ ոք չհասկացավ, թե դա ինչ ենթատեքստում էր:

Լրագրող-Իսկ ինչպե՞ս է ընթանում պայքարը չարանենգ օլիգարխների դեմ:

Վարչապետ-Գիտեք, այսօր չեմ հիշում: Բացեք «Իրատես դե Ֆակտոն», հայտնի ինտելեկտուալ Կարմեն Դավթյանը պիտի որ գրած լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում