Սիրիացի փախստականների հետ տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 26 հորդանանցի ոստիկան: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Հորդանանում սիրիացի փախստականներն ապրում են «Զաաթարի» ժամանակավոր ճամբարում:
Գործակալության տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել երեկ: Շուրջ 1000 փախստականներ, դժգոհ իրենց կյանքի պայմաններից, այրել են վրաններից մեկն ու հարձակվել Հորդանանի և Մարոկկոյի բարեգործական կազմակերպություների աշխատակիցների վրա: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սիրիացիները սկսել են նրանց վրա քարեր նետել:
Փախստականներից մեկը լրագրողներին պատմել է, որ իրավապահները խռովարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Հաղորդվում է, որ փախստականները պահանջում են ավելի որակյալ սնունդ և իրենց երեխաների համար կրթության ապահովում:
Գործակալության տեղեկություններով՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող «Զաաթարի» ճամբարումապրում է շուրջ 32 հազար փախստական:





































