Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Վրաստանում ամենադրականը ԱՄՆ-ին են վերաբերվում

Վրաստանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 92 տոկոսը վստահ է, որ առավել բարեկամական հարաբերություններ իրենց երկիրը Միացյալ Նահանգների հետ է հաստատել: Հարցումն իրականացվել է ամերիկյան կառավարության պատվերով, սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը 1500 հոգու շրջանում:
Ամերիկայից հետո դրական վերաբերմունքի առումով երկրորդ տեղում Վրաստանի համար Ադրբեջանն է, ապա հաջորդում են Ուկրաինան, Եվրամիությունը եւ Թուրքիան: Հայաստանը այդ ցուցակում տեղ չի գտել: Ամենավատ հարաբերությունները, հարցվածների 83 տոկոսի կարծիքով, Վրաստանն ունի Ռուսաստանի հետ: Վրաստանում ճնշող մեծամասնության վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ դրական չէ, սակայն միեւնույն ժամանակ հարցվածների 84 տոկոսն ափսոսում է Ռուսաստանի Դաշնության հետ լարված հարաբերություններ ունենալու համար:
Gallup հետազոտական կենտրոնը պարզել է նաեւ, թե ինչպես են Վրաստանի քաղաքացիները վերաբերում երկրում ընթացող քաղաքական գործընթացներին եւ ինչ կարծիք ունեն եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցում: Հարցման արդյունքների համաձայն` վրաստանցիների 74 տոկոսը դրական է վերաբերվում երկրի` ՆԱՏՕ- ի անդամ դառնալու ձգտումներին, իսկ 14 տոկոսը դա համարում է անհեռանկար եւ անիմաստ նախաձեռնություն: Եվրամիությանը անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցվածների 23 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է երկրի ներքին կյանքին վրացիների վերաբերմունքին` Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Միխեիլ Սահակաշվիլիին 2013թ. իր նախագահական ժամկետի ավարտից հետո վարչապետի պաշտոնում կցանկանար տեսնել հարցվածների կեսից ավելին` 56 տոկոսը:
Հարցումը փաստում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է երկրի տնտեսական վիճակից: Երկրի իշխանությունների ամենամեծ հաջողությունը հարցվածների 19 տոկոսը համարել է էներգահամակարգի վերականգնումը, 12 տոկոսը` ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, 9 տոկոսը` կրիմինալ իրավիճակի բարելավումը, 7 տոկոսը` ենթակառուցվածքների կատարելագործումը, իսկ 6 տոկոսը` իրավապահ մարմինների եւ ոստիկանության ժամանակակից համակարգի ստեղծումը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք տվե՞լ եք» հարցին հարցվածների 98 տոկոսը բացասական պատասխան է տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում