Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավտոբուսային նոր երթուղի է բացվել Իրանի արևմտյան հատվածում ընկած Ուրմիա քաղաքից մինչև Նախիջևան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ավտոբուսային նոր երթուղին սկսելու է գործել Պոլդեշտ հսկիչ-անցագրային կետի աշխատանքների սկսվելուց հետո: Պլանավորված է օրական այդ անցակետով փոխադրել մինչև 160 ուղևոր: Հետագայում պլանավորված է այդ ցուցանիշը հասցնել մինչև 320 մարդու: Այդ անցակետով ուղևորափոխադրումը հնարավորություն կտա 80 տոկոսով կրճատել ճանապարհածախսը:










































