Հունական լրատվամիջոցները հայտարարել են 24-ժամյա նախազգուշական գործադուլ:
Ինչպես հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները, հեռուստաալիքներն ու ռադիոն չեն հեռարձակում լուրերի թողարկումներ և ժամանցային հաղորդումներ:
Փակ են մամուլի շատ գրասենյակներ և խմբագրություններ: Դադարեցրել են աշխատանքը լրատվական կայքերը: Վաղը լույս չեն տեսնի ամենօրյա թերթերը:
Լրագրողները պահանջում են կնքել աշխատանքային կոլեկտիվ և ոչ թե անհատական պայմանագրեր:
Բողոքող լրագրողները պահանջում են իրենց աշխատանքում վերականգնել աշխատանքից ազատված իրենց գործընկերներին, ինչպես նաև հավասարեցնել ավանդական ու էլեկտրոնային ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքները:











































