Saturday, 18 07 2026
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ

Ասադի դեմ առնվազն 30 զինված խմբավորում է կռվում. “Ъ”

Սիրայի ազատ բանակը՝ ընդդիմության հիմնական զինված խմբավորումը, հայտարարել է, որ իր հրամանատարական կետը Թուրքիայից տեղափոխում է «Սիրիայի ազատագրված շրջաններ»: Այդ քայլի նպատակն է միավորել Սիրիայի ընդդիմությունը միասնական հրամանատարության ներքո:

Ընդհանուր առմամբ, փորձագետները կասկածում են, որ դա հաջողություն կունենա. չափազանց մեծ են, իսկ երբեմն՝ անհաղթահարելի, Դամասկոսի դեմ կռվող զինված ջոկատների միջև գաղափարական, կոնֆեսիոնալ, ազգային տարբերությունները,- գրում է «Կոմերսանտ»-ը:

Արևմուտքի կողմից Սիրիայի ընդդիմությանն ուղղված կոչերը՝ հնարավորինս արագ ձևավորել անցումային կառավարություն, մինչ այժմ արձագանք չեն գտել: Հիմնական պատճառը խորացող հակասություններն են Բաշար Ալ-Ասադի հակառակորդների միջև, որոնց մեջ վերջին շրջանում նկատելիորեն իրենց դիրքերն են ամրապնդել արտասահմանից եկած «իսլամական ինտերնացիոնալիզմի» զինյալները:

Ընդդիմության պառակտումը նկատվում է միանգամից մի քանի ուղղություններով: Առաջինը երկրի ներսում գործող դաշտային հրամանատարների և երկրից դուրս գործող «հեղափոխության գաղափարախոսների» միջև հակամարտությունն է: Երկրորդ գիծը Սիրիայի ընդդիմության և Լիբիայից, Իրաքից, Աֆղանսանից ու այլ երկրներից եկած զինյալների միջև հակամարտությունն է: Վերջապես, երրորդ գիծը հակասություններն են աշխարհիկ և հոգևոր ընդդիմության միջև, որոնց շարքերը համալրվում են ամբողջ մուսուլմանական աշխարհից «ջիհադի մարտիկներով»:

Ընդհանուր առմամբ, Բաշար Ալ-Ասադի դեմ կռվում է առնվազն 30 զինված խմբավորում: Իրենց վերագրելով օրինական ընդդիմության պիտակ՝ իրականում նրանք գնալով ավելի են ցույց տալիս իրենց անկախությունը՝ արհամարհելով Սիրայի ազատ բանակի՝ Սիրիայի ազգային խորհրդի ռազմական թևի կարգադրությունները: Նշենք, որ ՍԱԽ-ը Սիրիայի ընդդիմադիր միակ կազմակերպությունն է, որի հետ պատրաստ է համագործակցել Արևմուտքը:

«Սիրիայի ընդդիմության շարքերում իրավիճակն այժմ չափազանց բարդ է,- թերթին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Ֆիլոնիկը:- Բաշար Ասադի հակառակորդների շարքերը համալրվում են ամենատարբեր ապստամբական տարրերով, որոնցից շատերը Սիրիայում կռվելու են եկել փողի համար»: Փորձագետի կարծիքով, ակտիվացնելով իրենց գործողությունները՝ օտարերկրացի զինյալները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմ է ընթանում:

Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Սիրիայում մի քանի անգամ ավելացել է այն խմբավորումների թիվը, որոնք ամբողջությամբ բաղկացած են օտարերկրացիներից՝ լիբիացիներից, ալժիրցիներից, աֆղաններից և իրաքցիներից: Արևմտյան և արաբական ԶԼՄ-ները բազմիցս հայտարարել են, որ «հեղափոխականների» շարքերում կռվում են չեչեններ և Հյուսիսային Կովկասի այլ երկրների ներկայացուցիչներ: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կտրականապես հերքում է այդ տեղեկությունը:

Օտարերկրացի «ջիհադի մարտիկները» հիմնականում տեղակայված են Դամասկոսում, Հոմսում, Իդլբում, իսկ վերջին շրջանում նրանք հատկապես շատ են Հալեպում: Ֆրանսիացի վիրաբույժ Ժակ Բերեսը, որն աշխատել է Հալեպի ռազմական հիվանդանոցում, թերթին պատմել է, որ իր հիվանդների մեծ մասը եղել են ջիհադիստներ, ընդ որում՝ վերջին շրջանում նրանց թիվը հատկապես մեծ է:

Հալեպը, որտեղ արդեն երկու ամիս կատաղի մարտեր են ընթանում, համարվում է իսլամիստական խմբավորումների, ինչպիսիք են «Ալ-Ֆաթհ»-ը, «Ալ-Թաուհիդ»-ը, հիմնական հենակետը: Այստեղ է տեղակաված «Ալ-Քաիդա»-ի ճյուղերից մեկը՝ «Ջաբաթ Ալ-Նուսրան», «Ահրար Ալ-Շամ» արմատական խմբավորումը և «Ֆաջր ուլ-իսլամ» խմբավորումը:

Արևմտյան փորձագետները խոստովանում են, որ Սիրիայի ընդդիմությունն այսօր իրենից ներկայացնում է առանց միասնական հրամանատարության ցրված խմբեր: Նման իրավիճակում նրանց նորագույն զենք մատակարարելը վտանգավոր է. իրական վտանգ կա, որ արդյունքում այն կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների ձեռքում: ՍԱԽ-ը հասկանում է, որ հենց միասնականության բացակայությունն է «հեղափոխականների» աքիլեսյան գարշապարը: Հենց ցրված ընդդիմադիր ջոկատները համախմբելու համար էլ հայտարարվել է Սիրիայի ազգային բանակ ստեղծելու մասին, որը ժամանակի ընթացքում պետք է փոխարինի Սիրիայի ազատ բանակին: ՍԱԽ ղեկավարը խոստանում է դրանում ընդգրկել այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են «Ալ-Ֆաթհ»-ը, «Ալ-Թաուհիդ»-ը, «Ջաբաաթ Ալ-Նուսրան», որոնց առաջնորդների հետ արդեն բանակցություններ են տարվում:

Եվ այնուամենայնիվ, փորձագետները կասկածում են, թե ՍԱԽ-ը կկարողանա իր դրոշի տակ համախմբել ընդդիմադիր բոլոր ուժերը: «Անհնար է ընդհանուր խորհրդի տակ համախմբել բոլորի շահերը, ովքեր եկել են կռվելու Սիրիայում,- կարծում է Ֆիլոնիկը:- Դրա համար ընդդիմությանը պետք է ուժեղ առաջնորդ, որը նրա շարքերում այժմ չկա»: Միասնական ընդդիմադիր կառավարություն ձևավորելու մասին դեռ վաղ է խոսելը. հակաասադական ճակատը չափազանց պառակտված է, իսկ օտարերկրացի ջիհադիստներն իրենց նպատակներն են հետապնդում. նրանց համար Սիրիայի հակամարտությունը միայն հերթական փուլն է համաշխարհային խալիֆության ստեղծման ճանապարհին:

Սիրիայի ընդդիմության պառակտման մասին է վկայում նաև վերջերս Բասմա Կոդմանիի հրաժարականը, որը պատասխանատու էր ՍԱԽ-ի արտաքին քաղաքական գործունեության համար: Մեկնաբանելով իր այդ քայլը՝ նա խորհրդի ղեկավարությանը մեղադրել էր «խաղաղ բնակչությանը սարսափելի բռնությունից պաշտպանելու անկարողության» մեջ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն էր հայտնել ճանաչել ՍԱԽ դրոշի ներքո ձևավորված անցումային կառավարությունը: Այնուամենայնիվ, նման կառավարություն ձևավորել այդպես էլ չհաջողվեց,- եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում