Thursday, 16 07 2026
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը

Հայաստանն այսօր հանդիսանում է միջազգային հանրության վստահելի անդամ. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և Մոսկվայում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ռուսաստանյան քաղաքական, հասարակական ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:

Պաշտոնական հանդիսությանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Անդրադառնալով ՀՀ անկախության տարիների առանցքային նվաճումներին` ՀՀ դեսպանը նշեց, որ, Հայաստանն այսօր արագընթաց տեմպերով շարժվում է առաջ և հանդիսանում է միջազգային հանրության վստահելի անդամ: Դեսպան Եսայանն ընդգծեց նաև, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակը` ավելացնելով, որ վերջիններս նշանակալի իրադարձություններ են երկու պետությունների միջև գոյություն ունեցող բազմաշերտ հարաբերությունների շրջանակներում:

Ելույթով հանդես է եկել նաև ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մարգուլովը: Իր խոսքում անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների առանցքային կետերին՝ նա ընդգծեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը նախորդ 21 տարիների ընթացքում անցել են փոխգործակցության փայլուն օրինակներով հարուստ ճանապարհ: Պրն. Մարգուլովը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ կարևորելով երկու պետությունների սերտ համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Պաշտոնական ընդունելությունը շարունակվել է համերգային ծրագրով: Ընդունելությանը զուգահեռ կազմակերպվել է նաև հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում