Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը

Հայաստանի սոցիալական ծանր իրավիճակը արաբաաֆրիկայն օրինակով հանգուցալուծելու գայթակղությանը տրվելը` պատերազմի վտանգի մեծացման պայմաններում կունենա ծանր հետևանքներ, մեր երկրում կարող է ստեղծել համաշխարհային ուժային հայտնի կենտրոնների կողմից կառավարվող քաոսի վտանգ: Ընդվզումների ալիքը համընկավ Իրաք-Մեծ Բրիտանիա, Իրաք-ԱՄՆ նավթային ամենակարճ կոմունիկացիայի հետ` Սուեզի ջրանցքով, նավթային մեծ պաշարներ ունեցող և էքսցեսներն ընդգրկող երկրներով ու Միջերկրական ծովով:

Տարերայնորեն սկսված, բայց արտաքին ազդակներ ստացած այդ ընդվզումներում նավթային գործոնը ունի կարևոր նշանակություն: Ընդվզումների մասշտաբները` անսպասելի էին անգամ ուժային հայտնի կենտրոնների համար և պարզ չէ, թե տապալվածների փոխարեն ապագայում ինչպիսի ռեժիմներ կհաստատվեն: Հայտնի էքսցեսներում ընդդիմությունը լուրջ դեր չուներ:

Հայաստանում կա ինստիտուտցիոնալ ընդդիմություն, որը հայրենասիրության պակաս չունի:

Սոցիալական բունտի հայաստանյան ջատագովները պետք է գիտակցեն, որ քաղաքական նպատակներով ժողովրդի մի մասին օգտագործելը և ընդվզումներ հրահրելը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից, վերաճել անարխիայի և ավարտվել սեփական պարտությամբ: «Իշխանություն և Հայաստանի ժողովրդավարացում-Ղարաբաղի կորստի գնով» ֆորմուլան` առավել ևս հնարավոր կառավարելի քաոսի պայմաններում կործանարար է:

Ակնհայտ է նաև, որ ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծման բանալին ժողովրդավարական Հայստանն է: Այս դիլեմայի լուծումը Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Իշխանությունները չպետք է շահարկեն թեկուզև քիչ հավանական պատերազմի վտանգը` կուտակված պրոբլեմների լուծումից խուսափելու համար, իսկ ընդդիմությունը` չպետք է շահարկի սոցիալական խնդիրները և գնա արկածախնդրության:

Ուրեմն քաղաքական օրակարգի երկրորդ հարցը նիրհող պատերազմի տեսիլքի և սոցիալական բունտի ուրվականի շահարկման փոխբացառումն է: Քաղաքական օրակարգի երրորդ հարցը առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները արդար անցկացնելն է:

Հասկանալի պատճառներով քաղաքական օրակարգերի գորդյան հանգույցը հանգուցալուծելու գործում վճռական դերակատարություն ունի Հանրապետության նախագահը: Այդ հարցում կարող է օգտակար լինել քաղաքական պաուզաները շախմատային քայլերի հետ համադրելու Սերժ Սարգսյանի փորձառությունը:

Հանրապետության և՛ առաջին, և՛ երրորդ նախագահները տիրապետում են շախմատի նրբերանգներին, իսկ երկրորդ նախագահը թուլություն ունի մտավոր աշխատանք չպահանջող մարզաձևերի նկատմամբ: Նախագաների նախասիրությունների միջև առկա այս յուրահատկությունները միգուցե կարող են նպաստել հայաստանյան գորդյան հանգույցի հանգուցալուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում