Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Որքա՞ն պարտք է կուտակել Վարդան Ղուկասյանը. բյուջեի կատարողականները գաղտնի են պահվում

Գյումրիում զանազան խոսակցություններ են շրջանառվում, որ քաղաքի բյուջեն բավականին թերի է կատարվել, իր պաշտոնավարման վերջին օրերը «վայելող» Վարդան Ղուկասյանը պարտք է մանկապարտեզներին, հասարակական մյուս կառույցների՝ գրադարանների, երաժշտական դպրոցների, թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում, իսկ հարկերի ու տուրքերի գծով պարտքը մոտ 1.5 մլրդ դրամի է հասել:

Մեկնաբանելով այս տեղեկությունները՝ սեպտեմբերի 9-ին Գյումրիի ավագանի ընտրված Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պարտքերի վերաբերյալ փաստեր դեռ չունի. «Գյումրիի բյուջեն 3.3 մլրդ դրամ է: Տեղական հարկերից ու տուրքերից հավաքագրվում է համայնքի բյուջեի մոտ կեսը և մոտ այդքան էլ դոտացիա է ստացվում պետական բյուջեից: Ենթադրում եմ, որ նախորդ տարիներին տեղական հարկի ու տուրքի հավաքագրումը եղել է բարձր՝ 70-90%, հիմա երևի հավաքագրման դեֆիցիտը պայմանավորված է վատ վճարումներով կամ վատ հավաքագրումներով: Բայց դրա հետ մեկտեղ զանազան աշխատանքային պայմանագրեր են ուժի մեջ՝ մանկապարտեզներ, արվեստի, երաժշտական դպրոցներ, սպորտդպրոց, որոնք ահռելի ծախսեր են և պետք է կատարվի: Ենթադրում եմ, որ այդ պարտքը այդ սխեմայով է կուտակվել կամ կուտակվում: Համենայնդեպս, մինչև իրական իշխանափոխությունը՝ նոյեմբերի կեսերը, դեռ 2 ամիս կա, մինչ այդ ինչ արեց՝ արեց, մնացածը հանձնվելու է հաջորդին: Դեֆիցիտ եթե եղավ, դրա մասին կխոսվի և հաջորդ քաղաքապետը պետք է անի այն, ինչ չի արել այս քաղաքապետը»:

Նա հայտնեց, որ միաժամանակ լուրեր կան, որ շինարարական, զարդարանքի, արձանների հետ կապված ծախսեր են արվում, բայց ճշգրիտ չեն: Լ. Բարսեղյանը դեռ 2 ամիս առաջ հարցումներ է ուղարկել քաղաքապետարան՝ բյուջեների կատարողականի հետ կապված, բայց ոչ մի պատասխան չի ստացել:

«Քար լռություն է, մարդը չի ուզում պատասխանել, օրինակ, կայանատեղիներից ինչքան եկամուտ ունի: Մենք գիտենք, որ քաղաքապետարանում ավագանու համար նստավայր չկա, բայց քաղաքապետարանի շենքի առաջին հարկը տրված է բանկերից մեկին: Թե տվյալ բանկից եկամուտը որքա՞ն է կազմում, չի պատասխանում: Ես դեմ չեմ բանկին, բայց քաղաքապետարանում ավագանու համար տեղ չկա, իսկ բանկին վարձով տարածք տալու համար տեղ կա»,- ասաց Լ. Բարսեղյանը՝ հավելելով, որ այլևս իմաստ չունի տեղեկատվություն ստանալու հարցմանը չպատասխանելու համար դատի տալ. «Մինչև դատ-դատաստան քաղաքային իշխանությունը կփոխվի: Սա լրացուցիչ ապացույց է, որ քաղաքապետարանը շարունակում է փակ աշխատել հանրությունից: Ունենք անցած բոլոր տարիների նախագծային բյուջեները, բայց դրանց կատարողականները չունենք, ոչ մեկը չի հրապարակվել, հարցմանն էլ չի պատասխանել: Եթե դրանք նույնն են նախատեսվածից, կարող էին պատասխանել, որ շեղում չի եղել: Բայց ոչ՝ լռում են»:

Մանրամասնելով կայանատեղիների եկամտի հարցը՝ Լ. Բարսեղյանը նշեց, որ դեռ 2 տարի առաջ խնդիրը համակարգված չէր, Երևանից վատթար վիճակ էր: Վերջին 2 տարում ինչ-որ ՍՊԸ է հավաքում գումարները, որը, Բարսեղյանի հաշվարկով, շուրջ 200 հազար դոլար եկամուտ է ստանում, իսկ ծախսն առավելագույնը կազմում է 40 հազար դոլար:

Լ. Բարսեղյանը նաև հավելեց, որ քաղաքապետի փոխվելուց հետո միայն հնարավոր կլինի պարզել իրերի իրական վիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում