Wednesday, 01 05 2024
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը

Վերջին տարիներին վախը շրջանցել է հասարակությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամազդ Ղալամքարյանը:


-Երբ  2006-ի վերջերին ստեղծվեց «Այլընտրանքը», որպես առանցքային կարգախոսներ հռչակեց «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես», «Մեկ գումարած մեկ, գումարած մեկ»-ը, որոնք մայրաքաղաքում և մարզերում հրավիրած հանրահավաքների ժամանակ բեկում մտցրեցին մարդկանց մտածողության մեջ: Ավելի ուշ ձևավորվեց Համաժողովրդական շարժումը, որը երեք ու կես տարի է, ինչ պայքարում է Հայաստանում իշխող ռեժիմի դեմ: Այս ընթացքում, ըստ Ձեզ, հաղթահարվե՞լ է վախը (նկատի ունեմ հատկապես մարզային բնակչության շրջանում, որոնք շատ քիչ են տեղեկացված քաղաքական անցուդարձից):


-Նախ մի փոքր ճշտում անեմ: «Այլընտրանք»-ի հիմնադրման շրջանում առաջին և կոնցեպտուալ  կարգախոս էր հռչակվել «Առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»: Մենք մտանք «Այլընտրանք»-ի մեջ` նախ և առաջ հետևելով այդ կոչին, որից հետո էլ հռչակվեցին մյուս կարգախոսները: Ինչ վերաբերում է վախը հաղթահարելուն, ապա 2006 և 2007 թ.թ. այդ վախն ավելի բնորոշ էր, չկար այն քաղաքացիական գիտակցությունը, որը կա այսօր: Այն ժամանակ չկար նաև այդ ակտիվ, պայքարող, հանուն ազատության և իրավունքների զրկանքների գնացող երիտասարդությունը, ավելի ճիշտ` մենք չգիտեինք նրանց գոյության մասին: Նրանք այսօր մեր կողքին են և ավանգարդում են, առաջին գծում: Վախը կոտրվում է կոնկրետ անհատների գործողություններով, երբ մարդիկ տեսնում են ռեալ օրինակներ: Հայտարարությունները կարող են հնչել մերկապարանոց, եթե դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ: Նիկոլ Փաշինյանի օրինակը ցայտուն է, որովհետև նրա կոչերին հետևում էին կոնկրետ գործողություններ: Կարծում եմ, որ Մարտի 1-ի առնվազն տասը զոհերը հիմք դրեցին ապագա անվախների համար: Այդ անվախները պետք է ամեն օր լինեն, մնան հրապարակում և ցույց տան, որ վախը շրջանցել է հասարակությանը: Մեր երիտասարդները, որոնք պայքարում են, այսօր գտնվում են տեղեկատվական շրջափակման մեջ: Նրանք կարող էին լինել շատ լավ օրինակ գյուղացի երիտասարդների համար, բայց, հնարավոր է, որ շատ գյուղացի պատանիներ իրենց մասին նույնիսկ չգիտեն, քանի որ հեռուստատեսությամբ նրանք չեն երևում, թերթերը մարզեր չեն հասնում, ինտերնետն էլ հասանելի չէ:


-Դուք աշխատանքի բերումով հաճախ եք լինում մարզերում: Նկատե՞լ եք, թե ինչպիսի անջրպետ կա քաղաքային և մարզային բնակչության միջև, հենց թեկուզ` տեղեկացվածության, քաղաքացիական գիտակցության  առումով:


-Գյուղն այսօր միայնակ է մնացել իր խնդիրների մեջ: Մարդիկ լքված են մնացել և շատ անգամ չեն էլ պատկերացնում, որ պաշտոնյաները պարտավոր են իրենց խնդիրները լուծել, քանի որ դրա համար գյուղացին իրենց հարկեր է վճարում:


-2008 թ. Մարտի 1-ից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ձևավորվել է մի հասարակություն, կիրթ, քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն, որին Սերժ Սարգսյանը չի կարողանա ղեկավարել: Ինչու՞, ըստ Ձեզ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին մինչ օրս հաջողվում է մնալ իշխանության ղեկին:


-Այդ  իշխանություն ասածը շատ հարաբերական հասկացություն է: Վերջերս Հրանտ Տեր-Աբրահամյանն իր մի հոդվածում նշել էր, որ նախ քաղաքացին պետք է ընդունի իշխանությանը, որ հետո նա վերածվի իշխանության: Իրենք ի՞նչ իշխանութուն ունեն, երբ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի ընդունում, այլև` ատում է նրանց: Չեմ կարծում, թե նույնիսկ Սերժ Սարգսյանն իրեն համարում է ՀՀ Նախագահ: Ես համամիտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ մեր հասարակությունը փոխվել է: Մենք հաստատ 2006-ի հասարակությունը չենք: Թե ինչի կհանգեցնի ապագայում` չգիտեմ, բայց նկատվում է միտում ոչ թե դեպի ստրկացում, այլ` դեպի արթնացում:


-Դուք հիշատակեցիք մեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, խիզախ և անվարան երիտասարդների մասին: Նրանց կողքին էլ, սակայն, իշխանություններն այս տարիների ընթացքում «բուծել» են զանազան «արծիվների», «բազեների», երիտկարիերիստների և երիտկոմսոմոլների, որոնք հանդես են գալիս կեղծ հայրենասիրական, կեղծ ազգայնական «համախմբող» լոզունգներով: Հայտնի է, որ նրանք զբաղվում են հոգեորսությամբ և իրենց շուրջը հավաքում անիրազեկ մարդկանց:


-Պետք է ընդունենք, որ հասարակության ակտիվ պայքարող հատվածը Հայաստանում այսօր գտնվում է արտակարգ իրավիճակում և գործում է արտակարգ պայմաններում: Մեր բոլոր պահանջները, ակնկալիքները մենք պետք է տեղավորենք ռեալ իրականության մեջ: Չեմ բացառում, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, նոր տեխնոլոգիաները, ավելի մեծ թվով մարդկանց իրազեկել ու ներգրավել ակտիվ պայքարի մեջ: Բայց չպետք է մոռանալ, որ 2006, 2007, 2008 թ.թ. Շարժումը գործել է սև PR-ի, տեղակատվական շրջափակման պայմաններում: Ինչպես մի առիթով դիպուկ բնորոշել էր ընդդիմությունը` մարդ կա շախմատ է խաղում, մարդ կա բոքս: Ես Ձեր նշած երիտկարիերիստներին նայում եմ վերևից, նայում եմ որպես այս հասարակության անդամ: Ես կարծում եմ, որ այսօր ակտիվ երիտասարդները, որոնք հայտնվում են ոստիկանությունում, բռնությունների ենթարկվում հանրահավաքի իրազեկման թռուցիկներ տարածելիս, շատ լավ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես են իրենք հավատում իրենց գաղափարներին, ընդդիմության առաջնորդներին,  ինչպես կարող են պայքարել հանուն արժեքների և քայլ առ քայլ մոտենալ իրենց նպատակներին: Հիմա դժվար է ասել` նրանք կարո՞ղ են մտքափոխվել և միանալ Հայ ազգային կոնգրեսին, որի դռները միշտ էլ բաց են եղել բոլորի առաջ:


-«Այլընտրանք»-ի երիտասարդները 88-ի զարթոնքը տեսած սերունդն են, որոնք այն ժամանակ եղել են  պատանի, դպրոցական: Նրանք, 2006թ.-ից միանալավ, 88-ի Շարժման առաջնորդների` «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ, ակամա հայտնվեցին 2008թ.-ի Շարժման կիզակետում: Իրենց նախաձեռնողականությամբ, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ այդ երիտասարդները ավագ սերնդի հետ ձեռք-ձեռքի տալով կարծես հետին պլան մղեցին միջին սերնդին:


-Չէի ասի, թե երիտասարդներն են այսօր առաջնորդում Շարժումը: Համաձայն եմ, որ առաջին ակտիվ քայլեր անողը «Այլընտրանքն» էր: Մենք ունենք կուսակցությունների ղեկավարներ` Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Արամ Մանուկյան, որոնք էլ այսօր առաջնորդում են Շարժումը, և որն ամենևին չի ստվերում երիտասարդների դերակատարումը: Նրանք, որոնք ցանկանում են իրենց գաղափարներն արտահայտել ՀԱԿ-ում, միշտ էլ դրա հնարավորությունն ունեցել են: Շատ անգամ նույնիսկ երիտասարդներն են թելադրում տակտիկական քայլերը: Հաճախ երիտասարդներն արել են  ակցիաներ, որոնց ՀԱԿ-ի ղեկավարությունը տեղյակ չի եղել:


-Վերջերս հրատապ  է դարձել այն հարցը, թե Լեռնային Ղարաբաղի գնով չպետք է Հայաստանում հաստատել ժողովրդավարություն: Ըստ Ձեզ` հնարավո՞ր չէ Հայաստանում հասնել ժողովրդի կողմից իշխանության ձևավորմանն` առանց Լեռնային Ղարաբաղի հարցում կորուստների:


-Իմ կարծիքով, այդ հարցը արհեստական է: ԼՂ հարցով բանակցություններ վարողները և որոշում կայացնողները իշխանություններն են: Իշխանություններն են պարտավոր նաև երաշխավորել արդար և օրինական ընտրությունների անցկացումը: Եվ պետք չէ պահանջներ ներկայացնել ընդդիմությանը, որն այսօր չունի լծակներ: ՀԱԿ-ը չէ, որ այսօր պետք է պատասխան տա իշխանությունների քայլերի համար: Այդ  պահանջատիրությունը Հայ ազգային կոնգրեսից և Լևոն Տեր-Պետրոսյանից ես համարում եմ վատ հնարված ծուղակ: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի քայլերը և մարտավարությունը ապահովելու են առավելագույն արդյունք երկրի համար: Կարծում եմ նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր իշխանության տարիներին Լեռնային  Ղարաբաղի հարցին վերաբերող բանակցությունների ժամանակ  չի արել որևէ էական սխալ կամ բացթողում: Եվ եթե չլիներ 1998-ի իշխանափոխությունը, Հայաստանն էլ, Լեռնային Ղարաբաղն էլ կլինեին ուժեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում