Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Փոխվարչապետը Սպիտակում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 22-ին Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի մի շարք համայնքներում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ծրագրի երեք փուլով Լոռու մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում ուղղվել են դպրոցների, համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի տանիքների, խմելու ջրագծերի, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը: Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են, ընթացքում են երրորդ փուլի աշխատանքները, որով կիրականացվի 68 ծրագիր մարզի շուրջ 50 համայնքում:

Ծրագրի երրորդ փուլով նաև նոր համայնքային կենտրոններ են կառուցվում Սարամեջ և Մեծ Պարնի գյուղերում, այդ նպատակի համար հատկացվել է համապատասխանաբար 40 և 35 մլն դրամ: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ արդեն դրանց 50 տոկոսն իրականացվել է, շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ երկու ամսից: Նորակառույց կենտրոններ կտեղափոխվեն նաև համայնքապետարանի աշխատակազմերը, որոնք մինչ այդ տնակային պայմաններում էին գործում:

Փոխվարչապետի այցի հաջորդ կանգառը Հարթագյուղն էր. Ա. Գևորգյանը ծանոթացավ համայնքը Վանաձոր- Գյումրի մայրուղուն կապող 3,5 կմ ճանապարհահատվածի, ինչպես նաև Հարթագյուղ-Խնկոյան 2,5կմ միջհամայնքային ճանապարհի վերականգնման աշխատանքներին, որոնք արդեն մեկնարկել են: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 390 մլն դրամ:

Հարթագյուղում Ա. Գևորգյանը եղել է նաև համայնքային մշակույթի տան շինհրապարակում: Զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ավարտված են, որոնց համար հատկացվել էր 25 մլն դրամ: Շենքի կառուցումը կշարունակվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, համաֆինանսավորման միջոցով ծրագրին մասնակցություն կունենա նաև համայնքը:

Փոխվարչապետը մարզպետի հետ քննարկել է ծրագրերի կատարմանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր: Նա ևս մեկ անգամ հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում