Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով

Ծառուկյանի փեսայի մրցակիցն ուզում է Աբովյանը փրկել բռնակալությունից

Սեպտեմբերի 23-ին Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրությունների համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարեն Գուլոյանի դեմ առաջադրվել է «Հազարապետ» մականվամբ Արտաշես Մեհրաբյանը: Կ. Գուլոյանը գործող քաղաքապետն է, իսկ Ա. Մեհրաբյանը եղել է «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիրը և ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ «Դահրավ» ջոկատի հրամանատարը:

Իշխող ՀՀԿ-ն Աբովյանում թեկնածու չի առաջադրել: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այդ հարցը չեն էլ քննարկել: Արդյոք այդպիսով ՀՀԿ-ն իր համերաշխությո՞ւնն է հայտնում Գագիկ Ծառուկյանին և չի ցանկանում Աբովյանում վիճարկել վերջինիս իշխանությունը: Հայտնի է, որ վերջին տասնամյակում Գ. Ծառուկյանը գրեթե բացարձակ իշխանություն ունի այդ քաղաքում: «Մենք համերաշխ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որևէ մեկի հետ կոնֆրոնտացիայի կամ պատերազմական այլ գործողությունների մեջ չենք: Մենք՝ որպես նախագահ Սարգսյանի քաղաքական թիմ, որպես Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություն, միշտ էլ գնում ենք քաղաքական դիալոգների, քաղաքական համերաշխությունների: Դա չի վերաբերում միայն ԲՀԿ-ին, մենք բոլոր քաղաքական ուժերի հետ կարող ենք ունենալ միայն ու միայն գաղափարական տարաձայնություն»,- այսպիսի ընդհանրական պատասխան տվեց Է. Շարմազանովը:

Արտաշես Մեհրաբյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ինքը ուզում է Աբովյանը «հետ վերցնել»: Ումի՞ց է ուզում թեկնածուն Աբովյանը հետ վերցնել: «Եթե մենք այսօր տվեցինք Աբովյանը, վաղը տալու ենք նաև Հայաստանը: Նման բռնակալություն, որից մարդիկ վախենում են, իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել»,- խուսափողական պատասխան տվեց քաղաքապետի թեկնածուն: Իսկ ովքե՞ր են այդ բռնակալները հարցին թեկնածուն նորից խուսափողական պատասխան տվեց. «Ով ուզում է, թող իր վրա վերցնի: Եթե մենք այսօր տվեցինք Աբովյանը, վաղը տալու ենք նաև Հայաստանը»:

Աբովյանում թեկնածու չի առաջադրել նաև ՀԱԿ-ը: Այդ քաղաքում ՀԱԿ կառույցի ղեկավար Գրիգոր Ոսկերչյանը մեզ հետ զրույցում ասաց, թե եթե ինչ-որ մեկը պետք է առաջադրվեր, դա ինքը պետք է լիներ: Հիշեցնենք, որ Գ. Ոսկերչյանը 1991-999թթ. եղել է այդ քաղաքի քաղաքապետը: «Ես նման իրավիճակում, նման համակարգում առաջադրվելու և քաղաքապետ դառնալու բոլորովին ցանկություն չունեմ, որովհետև եթե գնում ես քաղաքը ղեկավարելու, ուզես, թե չուզես, պիտի աշխատես այս իշխանությունների հետ: Ես այն մարդը չեմ, ով կաշխատի այս համակարգի հետ»,- ասաց Գ. Ոսկերչյանը: Այդ դեպքում ո՞ւմ պետք է ընտրեն Աբովյանում ՀԱԿ-ի համակիրները: ՀԱԿ-ը վերջերս որոշակի համագործակցություն է սկսել ԲՀԿ հետ: Հնարավո՞ր է, որ դա նկատի ունենալով` Աբովյանում ՀԱԿ կառույցն իր համակիրներին հորդորի ընտրել Կ. Գուլոյանին: «Ո՛չ: Ոչ մի կոչ, ոչ մի հորդոր չի եղել: Ես որևէ մեկին չեմ ասել՝ ընտրեք այս թեկնածուին: Նույնիսկ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու կոչ էլ չի եղել»,- ասաց Գ.Ոսկերչյանը:

Ինչ վերաբերում է Արտաշես Մեհրաբյանին, ապա նրան Աբովյանում որևէ թեկնածու չի պաշտպանելու: Նա ինքնառաջադրվել է և գտնում է, որ պետք է քաղաքը փրկի անհասցե բռնակալներից:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ առաջադրվեցիք իր աներոջ հզոր աջակցությունը վայելող Կ. Գուլոյանի դեմ:

– Իմ կարծիքով` իմ նման քաղաքապետ դեռ չի եղել, եթե, իհարկե, ես լինեմ: Իմ կենսագրությունը եթե նայեք, կտեսնեք, որ ընդհանուր գործի մասին ավելի շատ եմ մտածել, քան իմ սեփական գրպանի: Աբովյանում գոյություն ունեցող բռնակալության պայմաններում մարդիկ վախենում են և չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները: Դրանք փչացնում են քաղաքը: 37 տարեկան ծառը կտրում են ու տեղը խանութ են սարքում, այն դեպքում, երբ այդ խանութի կարիքն ընդհանրապես չկա: Կողքը 25 հատ խանութ կա, ու սարքում են ավելի մեծ խանութ: Այդ կինոյի շենքի դիմացի հատվածն ինձ համար սուրբ տեղ է եղել, որովհետև մեր հեղափոխությունը հենց այդ տեղից սկսեց: Մենք այդտեղ հավաքվում՝ միտինգներ էինք անում:

– Ովքե՞ր են կտրում ծառերը:

– Չգիտեմ, բայց կառուցապատման թույլտվությունը քաղաքապետն է տվել:

– Ձեր կարծիքով` ՀՀԿ-ն Աբովյանում ինչո՞ւ թեկնածու չառաջադրեց:

– Ես խիստ եմ կասկածում՝ դա հանրապետակա՞ն է, թե՞ կիսաբարգավաճ է: Իրենք շատ թույլ են: Կարող է, գիշերը բարգավաճ են, ցերեկը՝ հանրապետական: Կամ՝ հակառակը:

– Սկզբում Աբովյանում ցանկանում էր առաջադրվել նաև նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Աբովյանում ասում են, որ Գագիկ Ծառուկյանը նրան գումար է տվել, որ ինքնաբացարկ հայտարարի: Ձեր դեպքում էլ կարծիք կա, որ Դուք պարտքեր ունեք և առաջադրվել եք, որ գումար վերցնեք Ծառուկյանից: Եվ առաջադրվելով՝ Կ. Գուլոյանի համար արդար մրցակցություն եք ապահովում:

– Ես շատ եմ լսել այդ մասին: Մինչև անգամ մարդ կա, ուզում է դնի, որ իրեն Ծառուկյանը կանչի, հետը մի 5 րոպե խոսի: Մեր քաղաքը, տեսեք՝ ուր է հասել:

– Իսկ Ձեզ չե՞ն ճնշել, որ հանեք Ձեր թեկնածությունը:

– Ես այդպիսի հարցից վատ եմ զգում: Ճնշողները, վախեցնողները լավ գիտեն, թե ում ճնշեն, ում վախեցնեն: Ես 10-15 րոպե խոսացել եմ Ծառուկյանի հետ Գյումրիի ընտրությունից 2 օր առաջ: Ինձ ասել են, թե եթե Ծառուկյանն ուզենա, հետը կխոսե՞ս: Ասեցի մեծ սիրով: Հանդիպեցի Աբովյանի եկեղեցու մոտ: Ես գնացել էի այն նպատակով, որ համոզեմ՝ իր փեսայի թեկնածությունը հանի, հետո երբ սկսեցինք խոսել, հենց այդ պահին ինձ մոտ ավելի լավ միտք առաջացավ: Ասեցի, պարոն Ծառուկյան, Գագո ջան, արի՝ դու ժողովրդին ասա, որ ունենք երկու թեկնածու: Եվ կոչ արա, հարգելի ժողովուրդ, դուք ում էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ: Ասեցի՝ համ քո պրիստիժը կբարձրանա, համ էլ կտեսնես, թե ժողովուրդն ում է ուզում: Չհամաձայնեց:

– Իսկ նա չհորդորե՞ց, որ Դուք հանեք Ձեր թեկնածությունը, փոխարենը գումար առաջարկե՞ց:

– Ո՛չ, ո՛չ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում