Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Իբրև ամփոփում սումգայիթյան եղեռնագործության 23-րդ տարելիցի հիշատակին նվիրված միջոցառումների շարքի՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչության, Ամերիկայի Հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ, ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր և ամերիկացիներ: Միջոցառմանը, որպես հիմնական բանախոս, ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական կինոժապավեն
1988-ի փետրվարին Սումգայիթում և 1990-ի հունվարին Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված՝ հայերի զանգվածային սպանությունների և տեղահանության մասին:

Միջոցառումը բացեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փալոնը, որն իր ելույթում դատապարտելով Սումգայիթի և Բաքվի կոտորածները՝ տեղի ունեցածը որակեց որպես ցեղասպանություն և կոչ արեց այս հարցում շարունակել աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը իր ելույթում կարևորեց ամերիկյան կոնգրեսականների բարձր հովանու ներքո այս միջոցառման անցկացումը: Դեսպանը ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների և հայկական առաջատար կազմակերպությունների միասնական ջանքերը լավագույն գրավականն են՝ կանխելու Ադրբեջանի կողմից պատմության փաստերի վերանայման փորձերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը շեշտեց, որ եթե սումգայիթյան ողբերգությունը ժամանակին դատապարտվեր, թերևս, չլինեին դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործությունները: Հայ ժողովուրդը հավատում է, որ հանցագործներն իրենց պատիժը կստանան և կդատապարտվեն մարդկության կողմից: Սումգայիթյան ոճրագործությունը իրենց ելութներում դատապարտեցին նաև կոնգրեսականներ Աննա Էշյուն, Էլիոթ Էնգելը, Ջեքի Սփիերը և ուրիշներ:

Միջոցառումն ավարտվեց Վաշինգտոնում Հայ Առաքելական եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի կողմից հնչեցված աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում