ԱՄՆ-ում ամիշաների համայնքի 16 անդամ (4 կին, 12 տղամարդ) մեղավոր են ճանաչվել ատելության հողի վրա հանցագործությունների իրականացման մեջ`կրոնական հակասությունների պատճատով իրենց եղբայրների մորուքներն ու մազերը բռնությամբ կտրելու համար: Նրանց սպառնում է առնվազն 10 տարվա ազատազրկում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամիշաների կրոնական համայնքը իրեն անվանում է «հասարակ ժողովուրդ», որը, սակայն, հրաժարվում է ժամանակակից հարմարավետություններից և տեխնոլոգիաներից: Նրանց տներում չկա էլեկտրականություն, հեռուստացույց, նրանք մեքենաներից չեն օգտվում:
Քննության տվյալներով` ամիշաները բռնությամբ կտրել են իրենց հավատքի եղբայրների մազերն ու մորուքները, այնուհետ լուսանկարել իրենց զոհերին` նրանց նվաստացնելու նպատակով: Ավելի ուշ նրանք փորձել են ոչնչացնել վկայությունները` տեսախցիկը, մկրատները, մազերով լցված պարկը:
Այդ համայնքում կանայք սովորաբար իրենց մազերը չեն կտրում, իսկ տղամարդիկ ամուսնությունից հետո սկսում են մորուք պահել:






































