Friday, 07 06 2024
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը

Վերջի սկիզբը

Վաղը Երևանում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Փետրվարի 18-ին տեղի ունեցած բավական տպավորիչ հանրահավաքից հետո մարտի 1-ի հանրահավաքը հասարակության շրջանում առաջացրել է բավական մեծ ոգևորություն, իսկ իշխանության շրջանում կրկնակի մեծ վախ:

Բանն այն է, որ իշխանությունն իր ոստիկանական ուժերով արդեն մի քանի օր է` փորձում է ճնշումներ բանեցնել քաղաքացիների վրա, որ նրանք չմասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին:

Ոստիկանների նյարդերը ակնհայտորեն տեղի են տալիս, ինչի վկայությունն է նրանց հարձակումները մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ բաժանող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա:

Իշխանությունն արդեն միջոցներ է ձեռնարկել վաղը մարզերից եկող ճանապարհները փակելու համար, բուհերի ուսանողներին զգուշացրել են, որ նրանք վաղը չգան դասի, չգան քաղաք, քանի որ ճանապարհները փակ են լինելու:

Միևնույն ժամանակ, իշխանության վախը միանգամայն հասկանալի է: Մարտի 1-ի հանրահավաքից առաջ առկա է հասարակական ոգևորության այնպիսի մի էներգետիկա, որը 2008 թվականի փետրվարից ի վեր կարծես թե աննախադեպ է Հայաստանում: Ավելին` նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ի սպանդից և արտակարգ դրությունից հետո սպասվող հանրահավաքներից առաջ էներգետիկան այնպիսին չէր, ինչպես այժմ:

Բանն այն է, որ սպասումները առկա են ոչ միայն Կոնգրեսի համակիր, այլ նաև այն հասարակական շրջանակների մոտ, որոնք երբեք հանրահավաքների չեն մասնակցել, որոնք Կոնգրեսի համակիր չեն եղել, չեն, որոնք նույնիսկ քննադատաբար են վերաբերվել Կոնգրեսի գործունեությանը:

Այսօր այդ բոլոր շերտերը միավորված են ընդհանուր մի զգացումով, և իշխանության վախն այս առումով հասկանալի է` այն իմաստով, որ այդ ընդհանուր զգացումի միասնական բանաձևը կարող է իսկապես սկիզբ դնել Հայաստանում փոփոխությունների լուրջ մի ալիքի, որն այլևս անկասելի կլինի անգամ բիրտ ուժի կիրառման դեպքում:

Ավելին, որի դեպքում արդեն այդ ուժը նույնիսկ չի էլ համարձակվի գործադրվել, և առաջինն ինքը ստիպված կլինի երկխոսության համար դիմել հասարակությանը: Այսինքն` մարտի 1-ից առաջ Հայաստանում առկա է բոլորովին նոր իրավիճակի լուրջ հիմք, և խնդիրն ամենևին այն չէ, որ հենց վաղը կարող են լինել շրջադարձային զարգացումեր: Ամենևին:

Խոսքը զուտ ֆիզիկական զարգացումների մասին չէ միայն, խոսքը այն հոգևոր ուժի մասին է, որով վաղվա հանրահավաքը կլցնի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, քաղաքացիական պայքարը, որ Հայաստանում ընթանում է արդեն ավելի քան 3 տարի:

Իշխանություններն ակնհայտորեն տեսնում են, որ այն, ինչ ավարտված էին համարում երեք տարի առաջ այս օրը, իրականում ընդամենը սկզբի վերջն էր: Իսկ այսօրվա մեջ էլ տեսնում են վերջի սկիզբը, Հայաստանում հաստատված ամբողջատիրական վարչակարգի վերջի սկիզբը:

Դրանով են պայմանավորված նրանց ջղաձգումները, որոնք էլ ավելի նյարդային բնույթ են կրում այն պատճառով, որ ահաբեկիչները տեսնում են, որ քաղաքացիները չեն ահաբեկվում, ոգևորությունը չի նվազում: Ավելին` քաղաքացիական օրինական, սահմանադրական պայքարի դեմ ուժ դնելով` իշխանությունն ընդամենը առաջ է բերում հակադարձ էֆեկտը` էլ ավելի մեծացնելով հասարակության ոգևորությունը, իրավիճակը փոխելու հաստատակամությունը, էլ ավելի ցցուն դարձնելով այլևս այսպես ապրելու անհնարինությունը:

Իշխանությանը Նոր Հայաստանի տեսլականն է այդպես սարսափեցրել և կատաղեցրել, բայց հասարակությանն էլ այդ տեսլականն է ոգևորել, դրան հասնելու նոր շանսն է ոգևորել, ինչն անկասկած ավելի ուժեղ և ամուր է, քան որևէ իշխանության կատաղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում