Լոնդոնի «Չելսի»-ի ու Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետր Չեխը խոսել է «Չելսի» – «Յուվենթուս» խաղի մասին:
««Յուվենթուս»-ը մի քանի տարի է՝ չի խաղացել Չեմպիոնների լիգայում, և հիմա ցանկանում է նշել վերադարձը: Երբ մենք վերջին անգամ(2009 թվականին) հանդիպեցինք նրանց, հաղթանակով ավարտեցինք խաղը: Հիմա նրանք ռևանշի հասնելու հնարավորություն ունեն:
Լավ ենք մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մի քանի չոր հաղթանակներ ենք տարել ու հուսով ենք՝ նույն ոգով էլ կշարունակենք: «Յուվենթուս»-ի դեմ այսպիսի պայմաններում խաղալը շատ կարևոր է, քանի որ, իմ կարծիքով, հեշտ չի լինելու այդ մրցապայքարը: Իմ կարծիքով՝ այս խաղում շատ գոլեր չեն լինի: Մեր հակառակորդն ունի շատ լավ պաշտպանություն և, իհարկե, Բուֆոն՝ դարպասին կանգնած: Այնպես որ, մեզ դժվար խաղ է սպասվում»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Չեխը:









































