Wednesday, 15 07 2026
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Ապրուստից զրկված քաղաքացիները բողոքում են

Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ անցկացնում էին բողոքի ակցիա` կրկին պահանջելով իրենց չզրկել հանապազօրյա հացը վաստակելու և ընտանիքները կերակրելու հնարավորությունից, որից իրենք զրկված են արդեն շուրջ երկու ամիս` քաղաքապետարանի կտրուկ արգելանքի պատճառով:

Շուրջ հինգ տասնյակ քաղաքացու մասնակցությամբ անցկացված ակցիան սկսվեց քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմացի ձախ հատվածում, ինչը որևէ կերպ չէր խոչընդոտում քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Կարճ ժամանակ անց մի քանի անգամ ցուցարարների թվին գերազանցող ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները պահանջեցին հեռանալ նշված վայրից, սակայն բողոքի մասնակիցները չանսացին ապօրինի պահանջին, իսկ պատգամավորները պահանջում էին չխոչընդոտել օրինականության սահմաններում անցկացվող բողոքի ակցիան: Քիչ անց, հավանաբար ստանալով ուժ գործադրելու մասին իրենց ղեկավարության հրահանգը, հատուկ ջոկատայինները սկսեցին կոպտորեն հրելով ու սպառնալիքներով ցուցարարներին ստիպել հեռանալ դիմացի խոտածածկ հատված: Հիմնականում ցուցարար կանանց դեմ գործադրված այդ անօրինական բիրտ ուժի հետևանքով տասնյակ ցուցարարներ գետին տապալվեցին, մի մասին սեղմում էին մայթեզրին կանգնած մեքենաներին, մի մասին էլ հարվածներով և ձեռքերից քաշելով ստիպողաբար տեղափոխում էին դիմացի տարածք: Այդ ամենի պատճառով որոշ ցուցարարներ ակամայից հայտնվելով փողոցի երթևեկելի հատվածում` իբրև բողոքի նշան փորձեցին կենդանի շղթա կազմել, որոնց, սակայն, բազմաթիվ համազգեստավորներ նորից քաշքշելով հեռացրեցին: Տուժեցին ու վնասվածքներ ստացան տասնյակ ցուցարարներ, իսկ մեծահասակ կանանցից մեկը, ով ոտքի լուրջ վնասվածք էր ստացել և չէր կարողանում քայլել, մեքենայով Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ տեղափոխեցին հիվանդանոց: Վնասվածք ստացած կինը շուրջ 70 տարեկան Խանում Ավդալյանն էր, ով ստացել էր ոտքի կոտրվածք, և նրա ոտքն այժմ գիպսի մեջ է:

Մեզ թողնելով առանց ապրուստի միջոցի` իշխանությունը դրանով չբավարարվեց, և բացահայտորեն դիմում է ուժի օգնությանը: Մենք հայտարարում ենք, որ չենք ընկրկելու, չենք վախենալու և շարունակելու ենք մեր պայքարը` հանուն մեր հայրենիքում ապրելու և աշխատելու իրավունքի: ԶԼՄ-ների ներկայացուցիչներից պահանջում ենք բարեխղճորեն և հրատապ լուսաբանել մեր արդար պահանջները, բողոքի գործողությունները և իշխանության կողմից մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումները: Այս հայտարարությունը հասցեագրում ենք նաև ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին ու պահանջում ենք այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ: Տեղեկացնում ենք նաև, որ այն պահին, երբ պատրաստ էր այս հայտարարությունը, մեզ հայտնեցին, որ տուժած Խանում Ավդալյանին այդ ոտքով տարել են ոստիկանական բաժանմունք:

Բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների համակարգող խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում