Wednesday, 15 07 2026
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Ինչպես ամեն ինչ` Հալեպում իրավիճակը նույնպես ունի սկիզբ և վերջ. Ժիրայր Ռայիսյան

Ինչպես ամեն ինչ` Հալեպում իրավիճակը նույնպես ունի սկիզբ և վերջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ անդրադառնալով Հալեպի իրավիճակին:

Վերջինս տեղեկացրեց, որ երեկ հայկական Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած բախումների արդյունքում շատ հայեր տեղափոխվեցին իրենց հարազատների և բարեկամների տները, ավելի ապահով շրջաններ, այդ թվում` Վիլլաներ: Սակայն, Ժ. Ռայիսյանի փաստմամբ, նրանք մի քանի օրով են գնացել, մինչև ամեն ինչ կարգավորվի:

«Ի վերջո` ամեն սկիզբ իր վերջն ունի. պետությունն ու բանակն այժմ այդ շրջանի մեջ են, ի վերջո` կհաստատվեն անդորր և բնականոն կյանք: Հուսանք, որ շուտ կլինի խաղաղությունը»,- հույս հայտնեց Ռայիսյանը:

Արձագանքելով այն տեղեկություններին, թե երեկ երեկոյան չորս հայ են սպանվել Սիրիայում՝ ասաց, որ երեկ սկսել են աշխատել այդ լուրերի հավաստիությունը պարզելու ուղղությամբ, սակայն չի հաջողվել: Ըստ նրա՝ կարծես իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները, որովհետև ոչ մի ազգային առաջնորդարան չի ներկայացել և ասել, որ իրենց հարազատներից մեկը մահացել է:

«Այնպես որ` կարծես թե լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նույնիսկ հիվանդանոցներում ենք մեր աշխատանքները շարունակում, բայց մեզ տեղեկացրել են, որ իրենց մոտ նման դեպք չի գրանցվել»,- պարզաբանեց Ժիրայր Ռայիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում