Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

Էտ ո՞վ թեկնածու չուներ. Գալուստ Սահակյանը հակադարձում է Վարդան Օսկանյանին

«Ես կարծում եմ, եթե անձի վերքը ցավում է, անընդհատ ախ պիտի ասի, պիտի լաց լինի, կարծում եմ նման մոտեցումները ցավացող վերքին սպեղանի դնելու խնդիր ունեն»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես հակադարձեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Հանրապետական կուսակցությունը բազմաթիվ թեկնածուներ ունի հենց Գյումրիում՝ մեկը մյուսից ավելի, պարզապես մենք մեր սկզբունքներին հավատարիմ, զգալով, որ որոշակի համակրանք կա Սամվել Բալասանյանի նկատմամբ, փաստորեն պաշտպանեցինք Սամվել Բալասանյանին»:

Նշենք, որ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանն ասել էր, թե Գյումրիում, որտեղ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացավ առավելագույն թվով ձայներ, ՀՀԿ-ն այլընտրանք չուներ, քան ԲՀԿ թեկնածուին աջակցելն էր: «Ես կարծում եմ, սա ՀՀԿ կողմից տակտիկական քայլ էր, այլընտրանք չունեին, ԲՀԿ թեկնածուն հաղթելու էր: Չուզեցան այնպես երևա, որ պարտվում են այդ քաղաքում, դրա համար էլ աջակցեցին [Բալասանյանին]»,- ասել էր Օսկանյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը նաև հայտարարել էր, թե Գյումրիում ԲՀԿ հաղթանակը ցույց է տալիս, որ Հայաստանում առկա միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը: «Մեր խնդիրների, չարիքների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է: Բոլոր մյուս խնդիրները, որոնք առօրյա մեր կյանքի վրա զգում ենք, տնտեսական մենաշնորհը, կոռուպցիան, չարաշահումները, անարդարությունը, հետևանք են այդ քաղաքական մենաշնորհի: Այս ՏԻՄ ընտրությունները գուցե սկիզբն էին իշխանության այդ տարաձուլման: Երկրորդ մեծ քաղաքում արդեն մի այլ կուսակցության ներկայացուցիչ է», – ասել էր Օսկանյանը:

«Եթե միակուսակցական համակարգ լիներ, Վարդան Օսկանյանը ելույթ չէր ունենա»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ շարունակելով. «Հայաստանում միակուսակցական համակարգ չէ: Պարզապես Հայաստանում մեկ կուսակցություն կա, որ առավել ակտիվ է և վճռական, դա հանրապետական կուսակցությունն է: Քաղաքական մենաշնորհ կլիներ, եթե խորհրդարանը չունենար ընդդիմություն, չունենար երկրորդ մեծ խմբակցությունը, որը 30 տոկոս գրանցեց ընտրությունների արդյունքներում: Եթե 30 տոկոս ձայն ունեցող կուսակցության ներկայացուցիչը խոսում է քաղաքական մենաշնորհի մասին, ուրեմն ինքն իրեն դուրս է դնում իր հարազատ կուսակցությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում