Thursday, 16 07 2026
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները

Ջեմալ փաշայի թոռը գիրք է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին

Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ, թուրքական Milliyet թերթի մեկնաբան Հասան Ջեմալը հրատարակել է «1915 – Հայոց ցեղասպանություն» գիրքը:

Դրանում Հասան Ջեմալը գրում է. «Ցեղասպանության հերքումը նշանակում է մեղսակից լինել մարդկության դեմ կատարված այդ հանցագործությանը: Ինչպե՞ս մենք կարող ենք առաջ գնալ՝ առանց անցյալի ուսումնասիրման: Մենք չենք կարող լռել անցյալի վերքերի շուրջ: 1915 թվականի ցավը ոչ թե պատմություն է, այլ՝ այսօրվա խնդիր»:

Ավելի վաղ նույնպես Հասան Ջեմալը բազմիցս հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են: Գրքի առաջին գլխում Հասան Ջեմալը ներկայացնում է իր ապրումները, երբ 2000-ական թվականներին իր համար առաջին անգամ պարզել է 1915 թվականի իրադարձությունների իսկությունը: Դրանից հետո նրան սկսել են թշնամաբար ընկալել Թուրքիայում և անգամ անվանել «հայրենիքի դավաճան»: Գրքում Հասանը մեծ տեղ է հատկացրել Հրանտ Դինքի սպանությանը, որում նա Դինքին անվանում է եղբայր:

Գրքի երկրորդ հատվածում Հասան Ջեմալը պատմում է, թե ինչպես 1915 թվականի իրադարձությունների իսկությունը փոխեց իրեն, իր աշխարհայացքը, վերափոխեց իր կյանքը: Գրքի երրորդ («Պապի փաշա կամ Ջեմալ փաշա» ) մասում էլ նա պատմում է իր պապ Ջեմալ փաշայի ու նրա ընտանիքի մասին:

Հասանը պատմում է, որ իր պապը հիանալի զինվորական է եղել և լավ է գլուխ հանել իր գործից: Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն ատել է Թալեաթին ու Էնվերին, ինչը չի կարելի ասել Ջեմալ փաշայի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում