Վերջին օրերին Սիրիայում պայքարի բնույթը փոխվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Նա նշեց, որ այս լարվածության հետևանքները տարածաշրջանի համար լավ չեն լինելու, քանի որ Սիրիան, որքան էլ ավտորիտար, բայց կայուն պետություն էր, որտեղ բնակչության անվտանգությունն ապահովվումէր: Ըստ նրա՝ վերջին օրերին պայքարի բնույթը փոխվել է, դեպքերը զարգացել են այնպես, որ պայքարը վերածվել է սալաֆիականսուննիպայքարի՝ կրոնական այլ կազմակերպությունների հետ:
«Սրանով էր պայմանավորված, որ ուղերձներ եղան հայերին թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Այսօր թաղային կոմիտեներ են ձևավորվել , որոնք փորձում են վերահսկել իրենց տարածքները, սա խոսում էայն մասին, որ կարող են լինել լիբանանյան զարգացումներ՝ երկար քաղաքացիական պատերազմ, մասնատված տարբեր էթնիկ կրոնական մասերով երկիր:
Սոմալիական սցենարն էլ հնարավոր է՝ կրկնվի, երբ կան բրիգադներ, անարխիա է տիրում, սակայն այս պարագայում դա պետք է բացառել, կարծում եմ»,- մեկնաբանեց Հայկ Քոչարյանը:
Թուրք-սիրիական հարաբերությունների շուրջ խոսեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ ասելով, որ Թուրքիան ի սկզբանե կողմնակից է եղել, որ Ասադի վարչակարգը տապալվի: Ըստ նրա՝ դրա նպատակը իր ազդեցությունը Սիրիայում, այնուհետև տարածաշրջանում տարածելն է:










































