Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին զեկույցի` 2010թ. ապօրինի անտառահատումների քանակը աճել է:
Ապօրինի հատվող ծառերի քանակը 2009թ. համեմատ աճել է 12 հատով` կազմելով 1322:
Աճել է նաև հատվող ծառերի ծավալը` մոտ 36%-ով:
Ակտերով ձևակերպված ապօրինի անտառահատումների թիվը, սակայն, նվազել է` 2010թ. կազմելով 1296, 2009թ. 1310-ի դիմաց: