Ֆոտոլրտեսներին հաջողվել է լուսանկարել Mercedes-ի նոր ամենագնացը, հայտնում է Carclub.ru-ն:
Նորույթն ավելի վաղ ներկայացված А-կարգի հետչբեք մեքենայի հետ կբաժանի անիվային հիմքի 2,699 մեծությունը: Նոր մեքենան ընդամենը 110 միլիմետրով երկար կլինի հետչբեքից:
Նախատեսվում է, որ մեքենան կունենա 1,6 և 2,0 լիտր տարողությամբ բենզինի տուրբոշարժիչներ, ինչպես նաև 1,8 և 2,1-լիտրանոց` տուրբոդիզելների:
Mercedes-Benz GLA 25 AMG-ի վրա կաշխատեն նաև AMG-ի մասնագետները:
Ավտոմեքենայի առաջին ելույթը կարելի է սպասել Ժնևում տեղի ունենալիք գարնանային մոտորշոուի ժամանակ:








































