Tuesday, 14 07 2026
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Երևանի Ամիրյան փողոցի `4/14, 4/16, 4/18, 4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2011–2012թթ. ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է մեկ տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի, և մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից, չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Մինչև շենքի ավարտը մենք բնակարան վարձելու վրա ավելի մեծ գումար կծախսենք, քան հողի հարկն է: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, ջրի և կոյուղու գծերը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար: այդ որ օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ: բացի դրանից հողի հարկի վճարելը իրավունք է, այլ ոչ պարտավորություն: կառուցապատողը պետությանը խոշոր պարտքեր ունի և դրանք պետք է վճարվեն, բայց ինչու մեր հաշվին:

Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք ձեր աշխատակազմին, կառավարությանը, քաղաքապետարանին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, որը տալիս է արկադի ռայկինի հայտնի հերոսին արժանի պատասխան` փոխանակ պարզապես նշի պետության կողմից հաստատված շենքի շինարարության նոր վերջնաժամկետը, մեր դիմումները վերահասցեագրում է ծիգ, որը մեր հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել և չունի, որն էլ իր հերթին մեզ ուղարկում է կադաստր: Այս ամենից հետևում է, որ Ամիրյան 4/4 շենքի շինարարության նոր վերջնաժամկետը կամ պետական գաղտնիք է, կամ պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին, կամ էլ այս շենքը գտնվում է ոչ միայն երևանի քաղաքապետարանի, այլև ՀՀ իրավասությունից դուրս:

Մի՞թե այս երկրում չկա մի պետական մարմին՝ կառավարություն, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և այլն, որը պարտավոր է հետևել քաղաքապետարանի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետի պահպանմանը: Թե լիակատար անտերություն է, և պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին: Եթե պետական մարմինները չեն հարգում իրենց իսկ կնքած պայմանագրերը, ապա ինչպես կարող է քաղաքացին հարգել այդպիսի պետական մարմիններին և չցանկանա օր արաջ արտագաղթել:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք միջամտել ու վերականգնել օրինականությունը և արդարությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում