Ֆրանսիայի արևմուտքում սպանված 3 բրիտանացիներն ու ևս մեկ տեղացի սպանվել են նույն ատրճանակից: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Երկու կանանց ու մի տղամարդու մարմինները՝ գլխին ստացած վնասվածքներով հայտնաբերվել էին անցած շաբաթ Անսի լճի մոտակայքում՝ Վերին Սավոյայի դեպարտամենտում: Սպանվածները գտնվել են BMW մակնիշի ավտոմեքենայում:
Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել էր ևս մեկ տղամարդու, հավանաբար պատահական ականատեսի մարմին, որը անցնելիս է եղել հեծանիվով:
2 և 7 տարեկան աղջիկներին հաջողվել է փրկել: Հետաքննության տվյալներով՝ հանցագործության վայրում հայտնաբերվել է 25 պարկուճ: Ամեն սպանվածի գլխին արձակվել է 2-ական գնդակ:
AFP-ն հաղորդում է, որ մարդասպանը օգտվել է 7,65 մմ տրամաչափի հրազենից: Պաշտոնապես այս վարկածը դեռ չի հաստատվել:











































