Saturday, 08 06 2024
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»

Ինչպես մենք միմյանց՝ տանը, այդպես էլ մեզ՝ դրսում

Հունգար-ադրբեջանական հայտնի որոշումը արդեն մի քանի օր շարունակ լարված քննարկումների մեջ է պահում Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը, և այդ քննարկումները լիովին մոռացության են մատնել այն բոլոր խնդիրներն ու, այսպես ասած, հասարակական-քաղաքական, լրատվական թոփ-թեմաները, որոնք կային մինչ այդ:

Հայաստանի ներքին խնդիրները՝ տնտեսական, սոցիալական, իրավական, լիովին մղվել են հետին պլան, իսկ դրանց մասին հիշատակումները ժամանակ առ ժամանակ են միայն սպրդում առկա քննարկումների առաջնային դիրքեր: Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ քննարկումների շատ մասնակիցներ հիշեցնում են, որ արտաքին հարցերում, ազգային անվտանգության համար կարևորագույն արտաքին, ռեգիոնալ խնդիրներում Հայաստանը կենսունակ կարող է լինել միայն այն դեպքում, երբ կարողանա արդյունավետ կերպով լուծել ներքին արդիականացման, իրավունքի, սոցիալական արդարության, տնտեսական և քաղաքական մրցակցայնության հարցերը:

Սա իսկապես կարևոր հանգամանք է, ու սրանք ամենևին պետք չէ դիտարկել որպես հերթապահ տեսակետներ ու կարծիքներ: Ի վերջո, մենք ինչ արտաքին խնդիրներով էլ տարվենք, ինչ ռազմա-քաղաքական թնջուկներ էլ փորձենք հանգուցալուծել մեր շուրջը տեղի ունեցող զարգացումների կծիկում, միևնույն է, անխուսափելիորեն գալիս ենք ներքին կյանքին, եթե կա առարկայական լուծումներ գտնելու իրական կամք:

Երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի սպասարկման պարագայում արդյունավետությունն ու ադեկվատությունը սկսվում է երկրի ներքին կյանքում առկա հարցերի սպասարկումից: Օրինակ՝ եթե Հայաստանում ավելանում են ինքնասպանությունները՝ թեկուզ կենցաղային հողի վրա, բայց համատարած հասարակական հիասթափության, հուսահատության ու ապատիայի մթնոլորտում, երբ մարդիկ այլ ելք չեն տեսնում, ապա տվյալ պարագայում որքան էլ խոսենք արտաքին հարցերում ուժեղ լինելու մասին, միևնույն է, գործնականում դա դառնում է անհնար:

Չի կարող արտաքին հարցերում, անվտանգության հարցերում պետությունը լինել ուժեղ, եթե ամեն օր նրա՝ առանց այդ էլ փոքրաթիվ բնակչությունից օրական մեկը իրեն նետում է կամրջից կամ կախում է առաստաղից: Եվ նման այլ օրինակները բազմաթիվ են, երբ առաջին հայացքից մեծ ու լուրջ հարցերի համեմատ առկա են չափազանց կենցաղային սոցիալական հարցեր, սակայն իրականում հենց սրանցով են սկսում կշռվել և կշռադատվել այդ մեծ ու լուրջ հարցերը և դրանցում պետության արդյունավետությունը:

Կկարողանանք մենք գտնել արդյունավետ, արդիական լուծումներ այդ փոքր ու աննշան թվացող հարցերին, կփոքրանան այսօր մեծ թվացող հարցերն ու կհեշտանան դրանց չափազանց բարդ թվացող լուծումները՝ լավ, չե՞նք կարողանա գտնել՝ այդ դեպքում տարիներով կշարունակենք անպտուղ քննարկումներն ու դատարկ հռչակագրային հայտարարությունների վրա հիմնված ինքնապաշտպանությունը տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակով՝ ներքին կյանքում շարունակելով «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ինքնաոչնչացնող գործելաոճը և աշխարհում դառնալով նույն գործեալոճի զոհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում