Արգենտինական մամուլի տեղեկացմամբ` երկրի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան իր գոհունակությունն է հայտնել 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պարագվայի ազգային թիմի հետ կայացած խաղից: Ալեխանդրո Սաբելյայի սաները 1:3 հաշվով առավելության են հասել հակառակորդի նկատմամբ, իսկ Դի Մարիան դարձել է գոլի հեղինակ:
«Մենք կարողացանք ֆուտբոլասերներին իսկական ներկայացում պարգևել, և հանդիպումը ֆուտբոլային ֆիեստա դարձավ: Ես նույնպես լավ խաղ ցուցադրեցի: Շատ էի ցանկանում կրկին խաղալ ազգային թիմի կազմում: Կարևորն այն է, որ մենք հաղթանակ տարանք»,- հայտարարել է Դի Մարիան:








































