Wednesday, 15 07 2026
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Սաֆարովին ներելով՝ Բաքուն ազդարարել է հայերի նկատմամբ բռնության խրախուսման մասին. Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սաֆարովի գործի առնչությամբ տարածած հայտարարությունում մտահոգություն է արտահայտել ադրբեջանցի սպային ներելով՝ Բաքվի վտանգավոր ազդանշանի առնչությամբ: Բաքուն այդ քայլով ազդարարել է, որ հայերի նկատմամբ բռնությունները ոչ միայն ընդունելի են, այլև խրախուսվում են: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Կազմակերպությունը անհանգստություն է արտահայտել այն առնչությամբ, որ Սաֆարովի էքստրադիցիային հաջորդած Ադրբեջանի կառավարության գործողությունները կընկալվեն որպես էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների խրախուսում, կսաստկացնեն ադրբեջանցիների և հայերի միջև առկա լարվածությունը: Կազմակերպությունը երկու երկրների կառավարություններին կոչ է արել հրապարակավ դատապարտել էթնիկ բռնությունները:

Կազմակերպության հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին տված բոլոր արտոնությունները և հրապարակավ դատապարտի էթնիկ բռնությունները: Հայաստանի կառավարությունը ևս պետք է հայտնի, որ էթնիկ ադրբեջանցիների դեմ վրեժն անընդունելի է:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2006-ին: Սաֆարովն ու Մարգարյանը 2004-ին մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերությունը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացների: Սաֆարովը կացնահարել է Մարգարյանին այն ժամանակ, երբ նա քնած է եղել: Սաֆարովը նրա գլխին և պարանոցին 16 հարված էր հասցրել:

Սաֆարովը հայտնել էր, որ Մարգարյանը անարգել է իր երկրի դրոշը: Նա ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ հնարավորություն չի ունեցել այլ հայերի սպանելու: Նա հայտնել է, որ վրեժ է լուծելու 1988-1994 թվականների Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության ժամանակ ադրբեջանցիների սպանության համար:

Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարվելուց հետո, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուեյմանովան պատիժն անարդար էր որակել և հույս հայտնել, որ Սաֆարովին կարտահանձնեն հայրենիքին: Ադրբեջանական մամուլն էլ Սաֆարովի մասին հրապարակումներում նրան ներկայացրել էր որպես ազգային հերոս:

Օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարութունը թույլ տվեց Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին ՝ հայտնելով, թե Բաքվից երաշխիքներ է ստացել առ այն, որ Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել Ադրբեջանում:

Բաքու վերադառնալով՝ Սաֆարովը ներման արժանացավ, մայորի կոչում և որպես փոխհատուցում՝ բնակարան ստացավ՝ բանտում անցկացրած 8 տարիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում