Thursday, 16 07 2026
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սաֆարովին հերոս հռչակելը փաստում է, որ Ադրբեջանը ձգտում է ԼՂ հարցը լուծել պատերազմի ճանապարհով. ռուսաստանցի քաղաքագետ

Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ Սաֆարովի արտահանձնումը կուժեղացնի տարածաշրջանային լարվածությունը:

«Այն, որ դա սրում է իրավիճակն ու բարդացնում բանակցությունները, կարելի է ասել՝ անգամ դադարեցնում է բանակցային գործընթացը, տեսանելի է: Դա բարդացնում է հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը, տեղի ունեցածը խաղաղ կարգավորման օգտին չէ: Բայց ասել, որ դա աղետ կլինի և վաղը կսկսվի պատերազմ, ճիշտ չէ: Չնայած հասկանալի է, որ Հայաստանում շատ բուռն արձագանք կլինի: Մի կողմից էլ Իրանի խնդիրը կա: Ստացվում է, որ իրավիճակը տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի է վատանում»,- նկատեց Կռիլովը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Ըստ նրա՝ այն, որ նման մարդը հերոս է հռչակվում Ադրբեջանում, փաստում է այն մասին, որ այդ պետությունը ոչ թե ձգտում է խաղաղության, այլ ձգտում է հարցը լուծել պատերազմի ճանապարհով: Նա նկատեց, որ այսօր առաջ է քշվում ԼՂ ճանաչման հարցը: Ըստ նրա՝ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, արդեն առաջ է գալիս բանակցությունների ձևաչափը փոխելու հարցը: «Արդեն պետք է կազմվի եռակողմ ձևաչափ: Ամեն ինչ կախված է նրանից, թե այժմ Հայաստանն ինչքան հեռու կգնա: Եվ զարմանալի է, որ Հայաստանը չի ընդունել մինչև հիմա ԼՂ անկախությունը, բայց նաև հասկանալի է, որ դա արվել է բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար: Բայց եթե գործընթացն առաջ չգնա, դրվում է հետևյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ Հայաստանը չճանաչի: Ինչպե՞ս կարող է Հայաստանը պահանջել, որ ճանաչեն մյուս երկրները, եթե ինքը չի ճանաչել»,- ասաց Կռիլովը:

Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, կարող է բերել ստատուս քվոյի փոփոխության: Շատ բան, ըստ նրա, կարող է կախված լինել Հայաստանի իշխանություններից: «Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմն այնքան հեռու կգնա, որ պատերազմ կսկսի ԼՂ-ում: Հիմա ամեն ինչ կախված է Հայաստանից, թե որքան բուռն կլինի Հայաստանի քաղաքական դաշտի և հասարակության արձագանքը»,- ընդգծեց նա: Ըստ Կռիլովի՝ Ռուսաստանը ձգտում է, որպեսզի իրավիճակը տարածաշրջանի սահմաններում չսրվի, ձգտում է, որ պատերազմ չլինի ԼՂ-ում: «Նույնն անում են մեր արևմտյան գործընկերները: Ոչ մեկի հետաքրքրությունների շրջանակում չէ, որ ԼՂ-ում նոր պատերազմ սկսվի: Ռուսական, ինչպես նաև ամերիկյան և ֆրանսիական դիվանագիտություններն ամեն ինչ կանեն, որ պատերազմ չսկսվի, իսկ հետո աշխատանքներ կտանեն բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»,- կանխատեսեց մասնագետը: Նա նաև նկատեց, որ դժվար թե անգամ այս դեպքում Հունգարիան գնա ԼՂ ճանաչմանը, քանի որ այդ երկիրը մեծ կախվածություն ունի էներգակիրներից: Միաժամանակ նա նկատեց, որ Հունգարիան հայտնվեց վատ վիճակում. «Եթե Հունգարիան չստանա խոստացված միլիարդները, ընդհանրապես այդ արարքը մեծ հիմարություն կլինի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ուշացավ Ռուսաստանի հայտարարությունը դեպքի կապակցությամբ, Կռիլովն ասաց. «Պետք չէ սպասել, որ մենք կվազենք ամբողջ աշխարհից առաջ: Բայց այն, որ մեր պատասխանը եղավ համարժեք, դա հստակ է: Այն, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության վստահելի երաշխավորն է. և այն, որ Հայաստանը Ռուսաստանի համախոհն է, դա ամենակարևորն է»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում