Friday, 03 05 2024
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին

Ի՞նչ բիզնես, դուք պրովակացիա եք անում

Սերժ Սարգսյանի եղբայրը` Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդում է, որ բիզնես չունի և կապ չունի Հայաստանում գումարներ կորցրած սփյուռքահայ ներդրողների հետ: Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը նաև հայտարարում է, թե սիրիահայերի համար ամեն ինչ արվում է, ու «եթե այդ երկրում քաղաքացիական պատերազմ է, ինչ կարող ենք անել մենք»: Երեկ Լևոն Սարգսյանն ուղեկցում էր Իրաքի պատվիրակությանը ԱԺ-ում: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

– Պարոն Սարգսյան, որպես Սիրիայում ՀՀ նախկին դեսպան և այժմ հատուկ հանձնարարություններով դեսպան, բավարար համարո՞ւմ եք այն ջանքերը, որ կիրառվում են, երբ պետական միջամտություն չկա, «Արմավիան» դադարեցրել է չվերթները և սիրիահայերը, փաստորեն, կրակի բերանին են, այն դեպքում, երբ անընդհատ սփյուռքահայերին ասում ենք եկեք Հայաստան, ներդրումներ արեք և այլն:

– Իհարկե, մենք ասում ենք` եկեք Հայաստան և ասելու ենք, Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և ոչ միայն ներդրումների համար: Իհարկե, նաև ներդրումների իմաստով: Ինչ վերաբերում է, թե համարյա պետական միջամտություն չկա, պետությունը չի աշխատում, ես բացարձակ համաձայն չեմ դրա հետ: Հայաստանի կառավարությունն իր բոլոր հնարավորություններն օգտագործում է սիրիահայությանը օգտակար լինելու և օգնելու համար:

-Իսկ ի՞նչ է անում կառավարությունը, գոնե կոնկրետ այս պահին ոչինչ չի արվում:

– Թույլ տվեք շարունակել. «Արմավիան» չվերթները դադարեցրել է միայն այն պարզ պատճառով, որ Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ սկսելու է խփել յուրաքանչյուր ինքնաթիռ անկախ տեսակից` լինի ռազմական, թե քաղաքացիական:

– Միգուցե պետությունը պետք է բանակցեր, որ այդ ինքնաթիռներին հարված չլիներ: Հիմա ի՞նչ անենք, թողնենք այդ մարդիկ մեռնե՞ն այնտեղ:

– Ո՛չ, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ մեռնեն, անընդհատ կապի մեջ ենք:

– Բայց արդեն թողել ենք, պարոն Սարգսյան, արդեն մահանում են:

– Չենք թողել, ո՞վ է ասում ձեզ:

– Օրերս մի հայ կին մահացավ, երեք հայ վիրավոր են:

– Այո՛, երեք հոգի վիրավոր են, մի կին մահացել էր, ընդհանուր դա հայերի դեմ ուղղված բան չի եղել:

– Բայց ինչպե՞ս կարող էր հայերի դեմ ուղղված լիներ:

– Իսկ ինչու չէր կարող որ: Փառք Աստծո, առայժմ նման բան չկա, և ես հուսով եմ, որ հայերի դեմ ուղղված կոնկրետ քայլեր չեն լինելու:

– Սակայն ընդհանուր քայլերի համատեքստում հայերը զոհվում են: Դա է խնդիրը:

– Հայերն այդ երկրի քաղաքացիներն են, և մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք, որ կարողանանք օգտակար լինել և բավականին արդեն օգտակար ենք եղել: Մոտ երկու-երեք ամիս առաջ «Արմավիայի» չվերթները չկային, և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ է, որ վերականգնվել են: Իսկ այս պահին Հայաստանում բավականին սիրիահայ երեխաներ կան: Մենք չենք կարող մեզ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, ինքնաթիռներ ուղարկել, ու հանկարծ ինչ-որ մի բան պատահի:

– Եթե Հայաստանը պետական մակարդակով ինչ-որ քայլեր փորձեր անել, ինձ թվում է շատ ավելի արդյունավետ կլիներ, և այդ մարդկանց անվտանգությունն ապահովված կլիներ:

– Ես ձեզ հավատացնում եմ, որ բոլոր քայլերն արվում են : …Այս պահին ես տեղեկություն ունեմ, որ արդեն առավոտից Հալեպում 50-70 զոհ է եղել: Ես չգիտեմ, քանի հայեր են եղել: Եթե այդ երկրում քաղաքացիական պատերազմ է, ինչ կարող ենք անել մենք: Ինչ որ հնարավոր է, մենք անում ենք, այն, ինչ մեզնից կախված է:

– Ասել է թե` եթե Ազատ բանակը շարունակի հայտարարել, որ գնդակոծելու է ինքնաթիռները, այդպես էլ կապ չի՞ լինելու Սիրիայի հետ:

– Իսկ ինչո՞ւ չի լինելու, լինելու է, մենք ուղղակի այս պահին երևի մի քանի օր կհամբերենք, կտեսնենք ինչ է, կարող է մարդիկ հայտարարեն, որ թույլ են տալիս քաղաքացիական ավիացիային չվերթներ կատարել: Եթե դա չլինի, մենք աշխատում ենք այլ ճանապարհների վրա և անպայման կօգնենք:

– Որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, ի՞նչ եք Դուք կոնկրետ անում:

– Ինչ որ հանձնարարում է նախագահը և նախարարը:

– Պարոն Սարգսյան, այ Դուք խոսեցիք ներդրումների մասին, խրախուսում եք ներդրումները, սփյուռքահայերին ասում եք, որ գան ներդրումներ անեն:

– Ես չեմ խրախուսում, դա Հայաստանի պետական քաղաքականությունն է:

– Վերջին շրջանում կան դրսի ներդրողներ, որ ասում են, թե Ձեզ հետ պայմանավորվածություն են ունեցել ու իրենց խաբել են Հայաստանում:

– Դուք էլ ասեք, ուրիշ բան չունեմ ասելու:

– Այդ մարդիկ կոնկրետ ասում են, որ Դուք հրավիրել եք, Ձեզ հետ պայմանավորվածություն է եղել և այստեղ միլիոնավոր դոլարներ են կորցրել:

– Այդ բանը ցանկացած մարդ կարող է ասել: Ես էդ մարդուն ո՛չ հրավիրել եմ, ո՛չ էդ մարդու հետ գործարքի մեջ եմ մտել:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Ձեր անունը շոշափվում և ոչ մեկ ուրիշի:

– Ինչու, մի քանի հոգու անուն էլ է տալիս:

– Դուք, օրինակ, կառուցապատող Վլադ Մանգասարյանին ճանաչո՞ւմ եք:

– Վաղուց, երբ ես դեռ Հալեպում գլխավոր հյուպատոս էի, ինքը Պետրոս Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությամբ եկել էր Հալեպ, և ծանոթացել էինք:

– Իսկ գոնե հետևո՞ւմ եք, որ այդ դատական պրոցեսներում արդարությունը գործի:

– Ես կատարում եմ ծառայողական պարտականությունս: Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ դատավոր, որ հետևեմ դատական պրոցեսներին:

– Ձեր հասցեին է մեղադրանք հնչում, ասում են` Դուք էլ փայաբաժին ունեք այդ բիզնեսներում:

– Թող ասեն, թող ապացուցեն: Ես դեսպան եղած ժամանակ, իհարկե, բավական մարդկանց խրախուսել եմ, և էդ մարդիկ կան: Կարող եք իրենց հարցնել` ես փայաբաժին ունե՞մ իրենց հետ, թե՞ չէ:

– Ասում են` նույնիսկ բնակարաններ են նվիրել Ձեզ:

– Ո՞ւր է, իմ բնակարանն իրե՞նք են նվիրել: Կասկածում եմ:

– Անդրադառնանք նախագահական ընտրություններին: Եթե Ձեր եղբայրը չընտրվի, Ձեր գործունեությունը, Ձեր բիզնեսը Հայաստանում կարծում եք վտանգվա՞ծ կլինի:

– Ի՞նչ բիզնես: Դուք պրովակացիա եք անում: Ես ասեցի` ես բիզնես չունեմ, պետական ծառայող եմ: Իսկ մինչև իմ եղբոր նախագահ լինելը ես եղել եմ պետական ծառայող, հիմա էլ պետական ծառայող եմ և դիվանագիտական ծառայության մասին օրենքով մինչև 67 տարեկան դառնալը կարող եմ աշխատել և պիտի աշխատեմ:

– Ասել է թե` անկախ ամեն ինչից շարունակելո՞ւ եք աշխատել:

– Իհարկե: 67 տարեկանում թոշակի կգնամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում