Friday, 10 07 2026
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որքա՞ն շագանակ է Հայաստանը հանելու իր համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առանձին-առանձին իրենց մտահոգությունները հատնեցին Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և Ադրբեջանում նրան ներելու, ազատելու և հերոսացնելու կապակցությամբ: Թե՛ ԱՄՆ, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի հայտարարություններում նշվում էր այն, որ տեղի ունեցածը հակասում է տարածաշրջանային կայունության շուրջ պայմանավորվածություններին, բանակցային գործընթացին: Այլ կերպ ասած, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե հուշում են Հայաստանին, որ պետք է դրվի բանակցային գործընթացի վերանայման հարցը:

Այստեղ հազիվ թե պատահական լինի այս մեսիջների առկայությունը: Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Մինսկի խմբի համանախագահներին անհրաժեշտ, որ բանակցային իրողությունների վերանայման հարց դրվի: Սա Հայաստանին պատերազմ սադրելու կո՞չ է, կոշտ դիրքորոշման հորդո՞ր, թե՞ պարզապես համանախագահ երկրները նման կերպով իրենց են փորձում դուրս բերել միջնորդական փակուղուց: Միգուցե բոլորը միանգամից, և բոլոր տարբերակներն էլ ինչ որ կերպ լրացնում են իրար, շղթայված են, բխում են իրարից:

Ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը ղարաբաղյան ուղղությամբ մտել էր փակուղի: Այն հասել էր մի հանգրվանի, որից այն կողմ կարծես թե ավելի ու ավելի դժվար էր դառնում իմիտացիան շարունակելը, ինչի վկայությունն էլ ժամանակ առ ժամանակ սահմանային լարումների ինտենսիվացումն էր: Ներկայումս ստեղծվել է պատեհ առիթ, որի պարագայում համանախագահները կարող են փակուղուց դուրս գալու հարցը լուծել առանց տարբերակներ մտածելու, քանի որ առիթ է ընձեռվել դա անել Հայաստանի ձեռքով:

Թվում է նաև, որ Հայաստանին էլ այս ամենը շահավետ է, որովհետև բանակցային գործընթացում ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանը գնացել էր մի հունով, որը բովանդակային իմաստով Հայաստանին ոչ մի հեռանկար չէր խոստանում նույնիսկ սպառնալիքներ էր պարունակում Հայաստանի համար, եթե հանկարծ որևէ կերպ գերտերությունները որոշեին պարտադրել այն, ինչին համաձայնել էր Հայաստանը որպես բանակցության հիմք: Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանին ներկայումս հորդորում են, ակնարկում են, մղում են բանակցային գործընթացը վերանայելուն, սակայն հայտնի չէ, թե դրա դիմաց ինչ են խոստանում Հայաստանին, ինչ է ստանալու Հայաստանը:

Կամ էլ Հայաստանը պետք է հստակ իմանա, որոշի, թե ինչ է ինքն անելու այդ հարցը բարձրացնելուց հետո: Եթե այսօր հայաստանյան քաղաքական իստեբլիշմենտում կա այդ հարցի պատասխանը, կամ կա պատասխան գտնելու ներուժ, ապա պետք է գնալ այդ քայլին, սակայն եթե այդ ամենը չկա, ապա Հայաստանի համար ճիշտ կլինի շատ երկար մտածել հարցը բարձրացնելուց առաջ, որպեսզի հետո այդ բարձրացրածը չընկնի Հայաստանի ոտքին:

Սակայն իհարկե ամենից ճիշտն այն է, որ Հայաստանն ուժ և միտք գտնի իր անելիքը ծրագրելու և բանակցության հարցը բարձրացնելու համար, որովհետև առկա իրավիճակը վաղ թե ուշ կարող է Հայաստանին շատ ավելի վատ իրողության հասցնել, փոխարենը չտալով բանակցային աննպաստ բովանդակությունից հրաժարվելու հարմար ու միջազգայնորեն ներդաշնակ առիթ, որքան էլ որ համանախագահ երկրներից յուրաքանչյուրը այդ առիթը դիտարկում է իր շահերից ելնելով:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում