Ամերիկացի հայտնի լողորդ Մայքլ Ֆելփսը հավանաբար ճակատագրով է հավակնորդ: Լողի 18-ակի Օլիմպիական չեմպիոնը շաբաթ օրը պոկերով 100.000 դոլար է հաղթել Լաս Վեգասի խաղատներից մեկում:
Ըստ լրատվամիջոցների՝ Օլիմպիական հաղթող դառնալուց հետո Ֆելփսն ընկերների հետ իր հանգիստն էր անցկացնում Մալդիվներում, իսկ նախորդ շաբաթվա վերջին ընկերներով որոշել էին ավարտել իրենց հանգիստը՝ այցելելով Լաս Վեգասի խաղատներից մեկը: Իր երեկոն Ֆելփսն անցկացրել է Cesar Palace խաղատանը՝ ամբողջ ընթացքում խաղալով պոկեր: Ի վերջո, ընդհանուր հաշվով, Ֆելփսը 100,000 դոլար է հաղթել:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում լողորդը երկու անգամ դարձել է ոսկե և նույնքան արծաթե մեդալակիր:
Հատկանշական է, որ Ֆելփսը հայտարարեց իր՝ կարիերան ավարտելու մասին: Ֆելփսն Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն է, երկակի փոխչեմպիոն և երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալը: Լողորդը նաև բացարձակ ռեկորդակիր է մեդալների հաշվարկով: Նախորդ ռեկորդը (18 մեդալ) պատկանում էր Լարիսա Լատինինային, որն անգերազանցելի էր շուրջ կես դար:







































