Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՄԻՊ-ը ուղերձ է հղել շուրջ 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին

Պաշտպանը ուղերձ է հղել շուրջ 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին:

Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը:

Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի ոգու և սկզբունքների խախտմամբ: Միջազգային իրավունքի համաձայն` պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձևականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում ևս, խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր և/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետևանքները:

Հավելենք, որ տվյալ դեպքում նաև անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակաները: Այդ նպատակներն են` սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Իրենց գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր երեք նպատակները:

Սույն հայտարարությամբ անիմաստ է անդրադառնալ տվյալ գործով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների խախտման կոնկրետ հանգամանքներին, քանի որ դրանք ակնհայտ են յուրաքանչյուրի համար: Ավելին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական, համակարգային, տևական և զանգվածային խախտումները հանրահայտ են:

Հանդիսանալով մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ, այդ թվում՝ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ազգային հաստատությունների, Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի, Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմենների, Ասիական երկրների օմբուդսմենների՝ կոչ եմ անում այլ երկրների Օմբուդսմեններին և մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաև սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում