Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Աշնան ռազմական շունչը

Առաջիկա աշունը Հայաստանի համար ոչ միայն ներքաղաքական և արտաքին քաղաքական բուռն զարգացումներ է խոստանում, այլ նաև ռազմական: Բարեբախտաբար, խոսքը միայն զորավարժությունների մակարդակում սպասվող իրադարձությունների մասին է, սակայն բավականին ուշագրավ է, որ Հայաստանում երկու մեծածավալ զորական վարժանքներ են իրականացվելու: Առաջինը կլինի ՀԱՊԿ մասշտաբով, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զորամիավորումները Հայաստանում կմասնակցեն արագ արձագանքման ուժերի վարժանքին՝ մոտ 2000 մարդ, և երկրորդը կլինի հոկտեմբերին՝ արդեն զուտ հայկական աննախադեպ զորավարժություն, պահեստազորի լայն ներգրավմամբ: Այսինքն` դրան կմասնակցեն նաև շարքային մի քանի հազար քաղաքացիներ:

Արդյոք պատահակա՞ն է, որ Հայաստանն այս զորավարժական ակտիվությունը ցուցաբերում է այն ժամանակահատվածում, երբ սպասվում են նաև ներքին ու արտաքին քաղաքական լուրջ զարգացումներ: Քաղաքականության մեջ պատահականություններ, ինչպես ասում են, չեն լինում: Ակնհայտ է, որ երկու զորավարժություններն, ըստ էության, նաև որոշակի քաղաքական մեսիջներ են իրենց մեջ պարունակում, ընդ որում` թե՛ արտաքին և թե՛ անկասկած ներքին իմաստով: Ընդ որում` հետաքրքրական է, որ այս ընթացքում հայտնի է դառնում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի տարածաշրջանային այցի մասին, ինչը, ըստ էության, ևս ունի բավական էական թե՛ քաղաքական, թե՛ ռազմական նշանակություն: Այդ տեսանկյունից նաև նկատելի է, որ Հայաստանի, այսպես ասած, ռազմաքաղաքական աշունը որոշակի առումով նաև բազմավեկտոր է, և Հայաստանը ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական կոմպլեմենտարիզմ է փորձում ցուցաբերել այդ առումով:

Միևնույն ժամանակ, երևի թե ամենևին զարմանալի չէ, որ քաղաքական ակտիվ շարժերը ուղեկցվում են նաև ռազմական նշանակալի բաղադրիչով: Ի վերջո, կովկասյան տարածաշրջանում և դրան կից ներկայումս տեղի ունեցող ակտիվ զարգացումները իրենց մեջ կրում են ակնհայտ ռազմական սպառնալիքներ, և Հայաստանը անխուսափելիորեն պետք է փորձի այդ առումով լինել զգոն, միևնույն ժամանակ նաև ձեռնարկել, այսպես ասած, կանխարգելիչ, ապահովագրական որոշակի միջոցառումներ:

Խնդիրը, սակայն, այն է, որ այս ամենն, ըստ էության, կարող են պարզ ձևականություն հանդիսանալ, եթե Հայաստանն ինքը, որպես պետություն, իր որակով, իր հասարակական համակեցության արժեհամակարգով, իր իշխանություն-հասարակություն փոխհարաբերության բնույթով ապահովագրված չլինի նման իրավիճակների համար: Իսկ դա նշանակում է Հայաստանում հավասարության, արդարության, օրինականության, մրցակցության մթնոլորտի ձևավորում, երբ հասարակական ներքին համաձայնությունը կլինի առավելագույն բարձր, ու միևնույն ժամանակ առավելագույն բնական մակարդակի վրա: Միայն դա կարող է լինել Հայաստանի հուսալի պատվարը բոլոր տեսակի հնարավոր ռազմական ավանտյուրաների դեմ, որոնց հավանականությունը տարածաշրջանում մեծանում է քաղաքական զարգացումների թեժացմանը զուգահեռ, որքան էլ որ գերտերությունների շահերը ներկայումս այդքան էլ ձեռնտու չեն համարում կովկասյան պատերազմի բռնկումը: Ի վերջո, այդ շահերը բավական լայն են իրենց ընդգրկուն լինելու առումով, և այդ շահերի թեթև շարժն անգամ կարող է լոկալ իմաստով նշանակալի փոփոխություններ առաջացնել և կարճ ժամանակում ստեղծել արմատապես նոր տարածաշրջանային իրավիճակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում