Սիրիայի կառավարական ուժերի կողմից 1,5 տարվա հակամարտության ընթացքում ձերբակալված գրեթե 250 մարդ ազատ է արձակվել շաբաթ օրը: Այս մասին հայտնում է պետական САНА գործակալությունը:
225 կալանավորները, որոնք, ինչպես գործակալությունն է նշում, չեն աղտոտվել սիրիացիների արյունով, ազատ են արձակվել: Եվս 24 մարդ ազատ է արձակվել Հոմս քաղաքում:
Հիշեցնենք, որ 2011թ-ի մարտին Դամասկոսում հակամարտություն է սկսվել, որի պատճառով, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 1,5 տարվա ընթացքում զոհվել է 17 հզ մարդ:








































