Wednesday, 15 07 2026
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը. Գարեգին Բ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի մշակներին:

Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.

«Նոր ուսումնական տարվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցական և ուսանող Մեր զավակներին, մանկավարժներին ու դասախոսներին, ուսումնական հաստատությունների տեսչություններին և կրթության գործի բոլոր նվիրյալներին:

Ոչ հեռու անցյալում բոլոր երեխաները չէ, որ կարող էին դպրոց հաճախել, մարդկության միայն վերջին հարյուրամյակի ձեռքբերում է համընդհանուր կրթությունը` աստվածահաճո այդ մեծ բարիքը` դառնալով կյանքի բարելավման, մեծ տեղաշարժերի պայմաններից մեկը: Բնական է, որ այսօր պետություններն ու ժողովուրդները մեծ ուշադրություն են դարձնում կրթական բարեփոխումներին, ուսման արդիականացմանը:

Ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ լինեն ջանադիր ուսման մեջ, չթերանան իրենց պատականություններում, որպեսզի ամուր հիմքերով սկզբնավորվի ու հաստատվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր Հայրենիքի ու ժողովրդի:

Մենք աղոթք ենք բարձրացնում, որ Աստված արդյունավորի կրթության զարգացման ծրագրերը, որ այսօր իրականացվում են մեր երկրում, արդյունավորի ջանքերը մանկավարժների` մեր երկրի ու ժողովրդի համար կրթելու ուսյալ, պատասխանատու, հայրենասեր, արդարամիտ ու մարդասեր սերունդ: Հայցում ենք Տիրոջից, որ քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին, օրհնի նրանց ջանքերը ուսման մեջ և հաստատուն պահի հավատքի ու աստվածային Իր պատգամների կենարար ճանապարհներին: Մաղթում ենք խաղաղընթաց ուսումնական տարի, բարի արդյունքներ ու առատ վաստակ:

Թող շնորհն Աստծո լինի մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo֊ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում