Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Բաց նամակ ԱԱԾ տնօրենին`«Զվարթնոցից» արտաքսված սիրիահայ ընտանիքի վերաբերյալ

«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին` «Զվարթնոցից» արտաքսված սիրիահայ ընտանիքի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք նամակը.

Հարգելի պարոն Հակոբյան, մեծ ցավով կարդացի Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանի մեկնաբանությունը «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքին՝ մանկահասակ երեխանների հետ միասին, Թուրքիա վերդարաձնելու մասին: Պարոն Բաղրամյանը նշում է, որ ընտանիքը իրականում ազգությամբ ասորի է և փորձել են Հայաստան մուտք գործել առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:

Եթե Սիրիայում պատերազմական դրություն չլիներ, հնարավոր է այս փաստարկները որոշակի չափով ընդունելի լիներ: Սակայն Հայաստանը այդ ընտանիքին հետ է ուղարկել Թուրքիա, այնտեղից էլ հնարավոր պատերազմի գոտի՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը:

Պարոն Հակոբյան, մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, մեծ պատասխանատվություն ենք կրում մարդկության առաջ նրա համար, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի չենթարկվի, քանի որ ժամանակին մեր ազգին ենթարկել են նման վտանգի ու Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին առանց նախապայմանների մի շարք երկրներում ընդունել են:

Ժամանակին Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր: Համոզված եմ, որ նա երբեք չի մտածել, արդյո՞ք հայերը ներկայացնում են այն երկրի ժողովուրդը, որից հետագայում անձնագիր են ստանալու: Նաև համոզված եմ, որ մեր ժողովրդի ներկայացուցիչներին ընդունող երկրներում չեն մտածել, թե արդյոք մազապուրծ հայ ժողովրդի ներկայացուցիչները ուզում են տեղափոխվել երրորդ երկիր, թե՝ ոչ:

Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում եմ՝ պետական մակարդակով այդ ընտանիքին օգնություն տրամադրել կամ Հայաստան վերադառնալու կամ իրենց ապագա կյանքը անվտանգ տեղ շարունակելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում