Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

ԲՀԿ-ն սեղմում է Կոնգրեսին

Հայաստանի ներքաղաքական տիրույթում, նախագահի ընտրությանն ընդառաջ, հանրային զգալի հետաքրքրություն ունեցող հարցերից մեկն այն է, թե ինչպիսին կլինի Հայ ազգային կոնգրես-ԲՀԿ համագործակցությունն այս անգամ` ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված կիսաքողարկված համագործակցության: Կամ` ոչ թե ի տարբերություն, այլ ի շարունակություն: Բայց, ըստ ամենայնի, շարունակության հետ կապված կան խնդիրներ: Ընդ որում, դրանք առաջանում են ինքնաբերաբար, այսպես ասած` ընտրությունների ֆորմատից ելնելով, քանի որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների` այստեղ տեղերը խիստ սահմանափակ են, կամ, ավելի ճիշտ, տեղը խիստ սահմանափակ է:

Այդ համատեքստում Կոնգրեսի ու ԲՀԿ-ի միջև առաջանում է անխուսափելի մրցակցություն, թե ով ում թեկնածուին պետք է սատարի: Բանն այն է, որ չսատարելու պարագայում արդեն կողմերն ընկնում են փաստորեն իշխանության դեմ, այսպես ասած, միասնական ճակատով պայքարը ձախողելու պատասխանատվության տակ: Միևնույն ժամանակ, երևի թե կասկած չկա, որ թե՛ Կոնգրեսը և թե՛ ԲՀԿ-ն հույս էլ չունեն, որ նախագահական 2013 թվականի ընտրություններում կարողանալու են Սերժ Սարգսյանին խանգարել` արձանագրելու իր հաղթանակը ընտրական արդյունքների տեսքով:

Խնդիրն այստեղ այն է, թե ով է լինելու երկրորդը, քանի որ բնական է` նախագահական ընտրություններից հետո նորից առաջանալու է իշխանության վերաբաժանման հարց, և երկրորդ ուժը, անշուշտ, ինչ-որ պահանջներ կներկայացնի Սերժ Սարգսյանին: Այս առումով ուշագրավ դրսևորումներ է ունենում ԲՀԿ մարտավարությունը: Այս կուսակցության և նրա առաջնորդի հովանավորության կամ ազդեցության տակ գործող քարոզչամիջոցներով կարծես թե բավական նրբորեն սկսվում են գրոհներ Հայ ազգային կոնգրեսի դեմ: Դրանց նպատակն, իհարկե, ոչ թե Հայ ազգային կոնգրեսին վանելն է, նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսի հետ համագործակցությունը վտանգելը, այլ հակառակը՝ Կոնգրեսին մղել անկյուն ր հասցնել մի վիճակի, երբ ԲՀԿ-ի հետ հերթական գործարքի հարցում Կոնգրեսը չկարողանա որևէ պահանջ ներկայացնել կամ ներկայացնի հնարավորինս քիչ պահանջներ և անվերապահորեն համաձայնի սպասարկել ԲՀԿ շահերը:

Այս առումով պետք է նկատել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը բավական ուժեղ դիրքերում է, քանի որ խորհրդարանական անարդյունավետ համագործակցության արդյունքում Կոնգրեսը վերջնականապես հայտնվել է ԲՀԿ-ի ծուղակում և այլևս անկարող է որևէ կերպ հարվածել այդ կուսակցությանը: Բանն այն է, որ այդ հարվածներն ինքնաբերաբար անդրադառնալու են նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության ամենափրկիչ բնույթի փուչիկը փչելու գործով տարված Կոնգրեսի վրա: Այդ գործը Կոնգրեսին հասցրեց փաստորեն մի վիճակի, երբ նա պետք է ընտրի՝ մնալ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի արանքում ու ճզմվել, արժեզրկվել, վարկաբեկվել, փոշիացվե՞լ երկու կողմից էլ, թե՞ խուսափել դրանից` այն դեպքում, երբ խուսափելու միակ տարբերակը ԲՀԿ-ի գրպանում հայտնվելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում