Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Օբաման պատասխանել է Reddit-ի այցելուների հարցերին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 29-ին պատասխանել է հայտնի լրատվական Reddit ռեսուրսի այցելուների հարցերին: Օբաման մասնակցել է Ask Me Anything նախագծին: Նա այցելուների հարցերին պատասխանել է օնլայն ռեժիմով՝ ավելի քան 1 ժամ:

Reddit-ում նախագահի հայտնվելը նախապես չէր գովազդվել: Այն բանից հետո, երբ Օբաման ողջունել է այցելուներին և առաջարկել իրեն հարցեր տալ, օգտատերերը կասկածել են, թե արդյո՞ք իրենց հետ հենց նա է խոսում:

Այցելուների կասկածները ցրելու համար կայքի ղեկավարությունը ստիպված է եղել «իրողությունը հաստատող» լուսանկար հրապարակել, որում Օբաման պատկերված է նոթբուքի առջև նստած: ԱՄՆ նախագահը Reddit-ում իր մասնակցության փաստը հաստատել է Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական էջում:

Ընդհանուր հաշվով Օբամային տրվել է 10 հազար հարց: Օբաման պատասխանել է այն հարցերին, որոնք համընդհանուր ուշադրության են արժանի: Հարցին` ո՞րն է եղել ամենաբարդ որոշումը, որը նա կայացրել է որպես նախագահ, Օբաման պատասխանել է` դա եղել է Աֆղանստանում ամերիկյան զորակազմի ընդարձակման մասին որոշումը:

Օբաման նաև պատասխանել է այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ինտերնետի ազատության հարցը ներառել Դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավում: Օբաման վստահեցրել է, որ ինքը և իր կողմնակիցները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինտերնետը մնա ազատ հրապարակ բոլորի համար, և խոստացել է, որ այդ դիրքորոշումը կարտացոլվի իր նախընտրական արշավում: Օբաման պատասխանել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի և տիեզերական ծրագրերի զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցերին:

«Սիրո՞ւմ եք կատուներին», «Պատրաստվո՞ւմ եք դաշնային մակարդակով օրինականացնել մարիխուանան» հարցերին Օբաման չի պատասխանել: Օբաման հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է բացահայտել Սպիտակ տանը պատրաստվող գարեջրի բաղադրատոմսը, որը ցանկանում են իմանալ շատ-շատերը:

Ի դեպ, Օբաման ուղղագրական կանոններին չի հետևել, «Hey everybody – this is barack» արտահայտության մեջ իր անունը գրել է փոքրատառով, իսկ տիեզերական ծրագրերի վերաբերյալ հարցին պատասխանելիս գրել՝ «a asteroid»՝ an asteroid-ի փոխարեն: Reddit-ով շփումը Օբամայի նախընտրական արշավի մասն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում