ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է ընդառաջ գնալ ԶԼՄ-ների և ինտերնետ հասարակության բազմաթիվ խնդրանքներին և մոտ ժամանակներս գաղտնազերծել գարեջրի բաղադրատոմսը, որով նա անձամբ գարեջուր է պատրաստում Սպիտակ տանը: Այս մասին հաղորդում RIA Novosti-ն:
«Նախագահական» գարեջրի պատմությունը անսպասելի մեծ արձագանք է ստացել օգոստոսին, երբ Օբաման, Այովա նահանգում նախընտրական շրջագայություն իրականացնելիս, ընտրողներից մեկին իր պատրաստած գարեջուրն է հյուրասիրել:
Օբաման խոստովանել էր, որ բոլոր խմիչքներից նախընտրում է գարեջուրը և անձամբ պատրաստում այն նախագահական նստավայրի մինի գարեջրագործարանում:
Լրագրողները Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնիին խնդրել էին բացահայտել բաղադրատոմսը, սակայն մերժում ստացել:
Չորրորդ իշխանության ներկայացուցիչներին աջակցության են եկել ինտերնետ օգտատերերը:
«Այն կբացահայտվի մոտ ժամանակներս: Իմ կարծիքով` գարեջուրը վատը չէ»,- սոցցանցերի օգտատերերի հարցերին պատասխանել է Օբաման:
ԶԼՄ-ների տեղեկություններով` Սպիտակ տանը պատրաստվում է առնվազն 3 տարբեր տեսակի գարեջուր:











































