Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում օգոստոսի 17-ին`ժամը 23:00-ի սահմաններում, Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիտրով) հասցեում հրազենով ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանի (Հայրապետյան) գործը, ասաց, որ դեռևս քննություն է ընթանում: Ոստիկանապետի տեղեկացմամբ`քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը:
«Ինքնասպանություն, ուրիշ ոչ մի վարկած լինել չի կարող: Մեզ մոտ այդ վարկածն է: Գործը քննչականում է, այժմ լրացուցիչ բան ասել հնարավոր չէ, քննություն է գնում: Եթե ինչ-որ բան պարզվի, կպարզաբանվի, այժմ միայն դա է»,- եզրափակեց պարոն Նազարյանը:










































