Tuesday, 21 07 2026
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ

Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր մարզի 34 համայնքում:

Մինչ մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ տեղերում կատարված աշխատանքներին ծանոթանալը` Թալինի նորընտիր քաղաքապետ Ս. Արամյանը փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքի, համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում նորընտիր ավագանին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը, եւ ՏԻ մարմինները կսկսեն իրենց բնականոն գործունեությունը:

Թալինի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ դպրոցների շենքեր են վերանորոգվում: Թալին քաղաքի շենքերի տանիքների նորոգման համար ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով 92,3 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ ծրագրով կվերանորոգվեն մեկ տասնյակից ավելի շենքերի տանիքներ:

Ա. Գեւորգյանը ծանոթացել է նաեւ մի շարք համայնքներում դպրոցների նորոգման աշխատանքների ընթացքին: Դաշտադեմ համայնքում ծրագրի երրորդ փուլով 30 մլն դրամ է հատկացված դպրոցի վերանորոգման համար, Կաթնաղբյուր համայնքում նույն նպատակի համար 40,1 մլն դրամ է նախատեսվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը եւ վստահեցրին, որ աշխատանքները չեն խանգարի ուսումնական գործընթացին ու մինչեւ հոկտեմբերի կեսերը կավարտվեն: Փոխվարչապետը շրջայց է կատարել նաեւ համայնքի մշակույթի տանը, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով հատկացված 17,4 մլն դրամով:

Արուճ համայնքում դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտներն արդեն կդիմավորեն բարեկարգ դպրոցում: Աշխատանքներն իրականացվել են երկրորդ փուլով նախատեսված 61,3 դրամով:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում կավարտվեն: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել հատկապես կատարվող աշխատանքների որակին` ընդգծելով դրա կարեւորությունը ծրագրի հետագա շարունակության տեսանկյունից:

Այս համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը փոխվարչապետին ներկայացվել են ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր, նշվել է, որ սակավաջուր տարին այդ առումով որոշակի դժվարություններ է ստեղծել: Ա. Գեւորգյանը բնակիչներին պարզաբանումներ է ներկայացրել ոռոգման սակագնի ձեւավորման տրամաբանության, ՋՕԸ-երի գործունեության, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Թալին» ՋՕԸ-ի ներկայացուցիչները կայցելեն համայնքներ` տեղում իրավիճակը քննարկելու եւ գործնական լուծումներ առաջարկելու համար:

Արուճ համայնքում բնակիչները բարձրացրել են խմելու ջրի խնդիրը: Իրավիճակին տեղում ծանոթանալու եւ խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար համայնք կայցելեն «Հայջրմուղկոյուղի» ընկերության մասնագետները:

Փոխվարչապետը նաեւ Արտենիի եւ Արագածավանի գյուղապետերի հետ քննարկել է համայնքներում առկա խնդիրները: Մասնավորապես համայնքների համար առաջնային են խմելու ջրամատակարարման, գազիֆիկացման, ինչպես նաեւ Քարակերտ- Գետափ ճանապարհահատվածի վերանորոգման հարցերը: Փոխվարչապետը նշեց, որ այդ խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են եւ դիտարկվում են տարբեր ծրագրերում ներառելու հնարավորությունները:

Այցի շրջանակում փոխվարչապետը եղավ նաեւ Արագածավան համայնքում գտնվող երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանում, ծանոթացավ արտադրական հզորություններին: Գործարանն արտադրում է ներտնտեսային ոռոգման ցանցի համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» ենթակառուցվածքների վերականգնման համար: Ծրագրով մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքներ կվերականգնվեն Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում