Saturday, 11 07 2026
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞

ԿԸՀ-ն առաջարկում է վերացնել անձնագրի դրոշմակնքումը

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց արձանագրեց ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այնուամենայնիվ ընտրական օրենսգրքի պրակտիկ կիրարկումը ցույց տվեց, որ ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր և ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողով ներկայացված և աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» հաղորդագրության մեջ:

«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԸՀ-ն, մասնավորապես, առաջարկում է վերացնել վերջին ընտրություններում առաջին անգամ կիրառված և բավականին դժգոհությունների առիթ տված` ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը: Ըստ ԸՕ-ի, «անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում»։ ԿԸՀ-ն արձանագրում է, որ դրոշմակնքման համար նախատեսված նյութն իրենից ըստ էության ներկայացնում է քիմիական խառը բաղադրությամբ լուծույթ, որը պետք է օժտված լինի ԸՕ-ով սահմանված խիստ յուրօրինակ այս հատկությամբ:

Հանձնաժողովն ընդգծում է, որ նման հատկություններով նյութ որևէ երկրում չի օգտագործվել, նաև` որևէ կազմակերպության կողմից նախկինում պատրաստված և օգտագործված չի եղել։ «Նյութի կիրառման ընթացքում պարզվեց, որ նշված նյութը, որը բազմաթիվ անգամներ փորձարկվել էր, այդուհանդերձ քվեարկության օրն առաջացրեց որոշակի խնդիրներ, եղան դեպքեր նույն նյութի 12 ժամից ավելի շուտ և ավելի ուշ գունազրկվելու դեպքեր»,-ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ԿԸՀ-ն սխալ է համարում ԸՕ-ում նյութի վերաբերյալ «անհետացումը» բառի օգտագործումը` հաշվի առնելով, որ որևէ նյութ չի կարող անհետանալ, այլ ավելի տեղին է «գունաթափումը» կամ «գունազրկումը»։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բազմաթիվ են իրավիճակները, քիմիական ռեակցիայի վրա ազդող հանգամանքները (մթնոլորտային տարբեր պայմաններ, դրոշմակնքված անձնագրի պահպանման պայմաններ), ապա տեսականորեն անգամ, ինչպես նշում են մասնագետները, անհնար է ստանալ միասնական նյութ, որը գունաթափման նույնական պայմաններ կապահովի բոլոր իրավիճակների ու հանգամանքների համար»,-նշել է է ԿԸՀ-ն:

Հանձնաժողովը գտնում է նաև, որ օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն ունեն թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ բացելու, ինչպես նաև հիմնադրամները սպասարկող ժամանակավոր հատուկ հաշվեհամարների վրա կալանք դնելու կամ չդնելու հարցերը:

ԿԸՀ-ն առաջարկում է, որպես ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետ միջոց, ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներին ազատել քրեական պատասխանատվությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու համար։

Առաջարկվում է նաև մանրամասն ուսումնասիրել դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված եզրակացություններում առկա առաջարկությունները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 6-ի պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով կայացված որոշումներում ներկայացված իրավական դիրքորոշումները և ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում