Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Տարածաշրջանում հաստատվելու դեպքում ՌԴ-ն Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին. Ս. Գրիգորյան

«Ցանկացած երկիր կանգնում է տարբեր վտանգների և մարտահրավերների առջև, նույնիսկ հզոր երկրներն ունեն խնդիրներ: Խնդիր ունի նաև Հայաստանը: Պետք է սովորենք արձագանքել այդ մարտահրավերներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա խոսեց «Արդի մարտահրավերներ. գերտերությունների շահերը տարածաշրջանում» թեմայի շուրջ:

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա: Նա նկատեց, որ պարբերաբար ունենում ենք նաև խնդիրներ: Ըստ նրա՝ Հայաստանի արձագանքը բավական ճիշտ էր. «Նոր դեսպան նշանակվեց Հովհաննես Մանուկյանը: Ես հաճախ եմ լինում Վրաստանում, տեսել եմ, թե նոր դեսպանն ինչպես է աշխատում, ինչը շատ կարևոր է: Ես ինձ համար դա ֆիքսել եմ: Մի քանի օր առաջ կարդացի Ռուսաստանում գտնվող Ջավախահայերի միության հայտարարությունն այն մասին, որ նա ակտիվորեն աշխատում է Վրաստանի կառավարության հետ: Ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ դեսպանն ակտիվ և ճիշտ է աշխատում՝ առաջ քաշելով ջավախահայության խնդիրները: Եթե ՌԴ-ից բացասաբար արձագանքեցին, նշանակում է` դեսպանը ճիշտ է աշխատում»:

Քաղաքագետը զարմանալիորեն ներքին քաղաքական կյանքի մարտահրավեր համարեց երթևեկությունը: Նրա որակմամբ՝ Երևանում սա կարևորագույն խնդիր է, քանի որ ավտովթարներից զոհվածների թիվը չափազանց մեծ է, պետության մեջ երթևեկությունը պետք է կարգավորված լինի:

«Մարդկանց առողջությունը շատ կարևոր է. սա մարտահրավեր է, որը շատ կարևոր է, մարտահրավեր է` կապված ներքին քաղաքականության հետ»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ սա թույլ չի տալիս զբաղվել այլ` ավելի կարևոր հարցերով:

Վերադառնալով արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ քաղաքագետը նշեց, որ Եվրասիական միություն ստեղծելու մասին խոսակցությունները ևս մարտահրավեր են: Բանախոսի համոզմամբ՝ դրա վերաբերյալ ևս քննարկում պետք է լինի, որպեսզի հասկանանք, թե մեզնից ինչ են ուզում: «Հնարավոր է` մեր շահերին համընկնի: Մենք ոչ ադեկվատ արձագանքում ենք նրան, ինչ չկա»,- նկատեց Ս. Գրիգորյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին՝ քաղաքագետը նկատեց, որ ակնհայտ է հայ ժողովրդի սիմպատիան, ինչը, ըստ նրա, չպետք է երևա: Նրա կարծիքով՝ Հանրապետական վարչակարգը մեզ ավելի ձեռնտու է, քան դեմոկրատականը:

«Հանրապետական վարչակազմը միշտ զբաղվում է աշխարհի հարցերով, մեր տարածաշրջանում ձեռնտու է, որ շատ սուբյեկտներ լինեն: Դեմոկրատները փակվում են միայն իրենց հարցերով, իրենք ներսի հարցերով են զբաղվում: Հարավային Կովկասում պետք է ակտիվորեն աշխատի մի քանի սուբյեկտ:

Ամենածանրը այն կլինի, եթե այս տարածաշրջանում իշխի մեկ ուժ. այդ դեպքում կկրկնվի Ղարսի պատմությունը: Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդվելու դեպքում, չեք հասցնի զարթնել, և կլուծվի Ղարաբաղի հարցը. Ռուսաստանը Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին շատ արագ: Դա են թելադրում տարածաշրջանի խաղի կանոնները. այստեղ ՌԴ-ն պետք է խաղաղություն հաստատի` Ղարաբաղի հարցը լուծելով»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում